Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը.
«Արդեն 18 տարի է, ինչ փակ է հայ-թուրքական սահմանը։ Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և Ադրբեջանը հետ չի ստացել «իր» հողերը, հայ-թուրքական սահմանը չի բացվելու։
Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը։ «Միայն խնդրի կարգավորումից հետո» հնարավոր կլինի տարածաշրջանի զարգացման մասին խոսելը»։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջերին էլ Հուլուսի Քըլըչը փորձել էր ժամանակից բավական առաջ ընկնել՝ հայտարարելով, որ հայ-թուրքական սահմանը կարող է փակ մնալ ևս 80 տարի։










































