«Դուք ինչ-որ ինտրիգնե՞ր եք սպասում»,- անդրադառնալով նոյեմբերին Արտաշատի քաղաքապետի ընտրություններին հնարավոր մրցակցությանը՝ ասաց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում մինչև հիմա ընտրություններն անցել են շատ բարձր մակարդակով, այսուհետ էլ պետք է լինեն բարձր մակարդակի, սակայն դրա մասին խոսելը այս պահին վաղաժամ է:
Մարզպետին հիշեցրինք խորհրդարանական ընտրություններից առաջ Արարատի մարզում բախումները. «Կարծում եմ՝ նման բան չկա, դրանք լրագրողների ինտրիգներն են եղել, ուզել են՝ էդպես են ներկայացրել, որևէ բախում չի եղել»:
Նա նշեց, որ այս պահին քաղաքապետի շատ թեկնածուների անուններ են քննարկվում: Ինչ վերաբերում է Հովհաննես Ղազարյանի հնարավոր թեկնածությանը, մարզպետն ասաց. «Նա շատ պարկեշտ մարդ է, կգա ժամանակը՝ ամեն ինչ մանրամասն կներկայացնենք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































