Երգիչ Արման Հովհաննիսյանը նորություններ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմանը նշել է, որ երկար ժամանակ է, ինչ աշխատում է իր նոր՝ «ժամանակ» կոչվող ձայնասկավառակի վրա:
«Բավականին բծախնդիր և հետևողական աշխատանք ենք տարել երգերն ընտրելիս: Վերջապես ընտրեցինք 10 երգ, որոնցից մի քանիսն արդեն հայտնի են, մյուսները՝ բոլորովին նոր: Բոլոր երգերը համապատասխանում են իմ ոճին ու ժանրին: Աշխատել ենք նոր և արդեն իսկ հայտնի հեղինակների ու երաժիշտների հետ: Սրտանց ցանկանում եմ թող ձեզնից յուրաքանչյուրը գտնի իր երգը, որը կհամապատասխանի իր հոգեվիճակին ու ապրումներին»,-ասել է Արման Հովհաննիսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Bravo.am-ի








































