Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Երբ քաղաքականության դուռը փակ է (տեսանյութ)

Օրերս համացանցում է հայտնվել մի նոր տիրույթ, որը նվիրված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ տեսանյութեր են հրապարակվում քաղաքացիների հարցման մասին, որի բոլոր մասնակիցները իրենց հիացմունքն են հայտնում Ռոբերտ Քոչարյանի կառավարումից և հայտնում նրան ձայն տալու պատրաստակամություն:

Համացանցն իհարկե ներկայումս տալիս է տեխնոլոգիական շատ հնարավորություններ, և դժվար է ասել, թե հատկապես ով է սկսել զբաղվել Ռոբերտ Քոչարյանի գովազդով: Գուցե հենց ինքը՝ Քոչարյանը, իսկ գուցե նաև մարդիկ, ովքեր կցանկանային, որ նա դառնար ծիծաղի առարկա: Բանն այն է, որ նկատի ունենալով հասարակական ներկայիս վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, պարզապես ծիծաղելի է դառնում այն գովազդը, որ մատուցվում է համացանցում:

Հետևաբար կամ գործ ունենք շատ վատ քարոզչական գաղափարի հետ, կամ պարզապես դիտավորության, որի նպատակն է Ռոբերտ Քոչարյանին դնել ծիծաղելի վիճակում: Բանն այն է, որ եթե որևէ գործիչ ունի իրական վարկանիշ ունի իրական հասարակական պահանջարկ, ունի քաղաքականության մեջ իրական ասելիք ու անելիք, ապա դուրս է գալիս հրապարակ և սկսում է գործել, ոչ թե մտնում է համացանց և սկսում պատրաստել քարոզչական հոլովակներ խորհրդային պրոպագանդայի մաշված և նույնիսկ արդեն բավական քրքրված ոճով:

Այդ ոճին դիմում են այն գործիչներն ու ուժերը, որոնք հասկանում են, որ հրապարակային գործունեության որևէ այլ շանս, այլ մեկնակետ, այլ հրապարակ, չունեն և առաջիկայում, տեսանելի ապագայում չեն կարող ունենալ: Քոչարյանի համացանցային քարոզչությունը կարծես թե խոսում է հենց այդ դեպքի մասին: Այլապես Ռոբերտ Քոչարյանը պետք է ոչ միայն չհեռանար ակտիվ քաղաքականությունից, այլ ներկայումս նա պետք է քաղաքական ակտիվ գործոն լիներ, հանդես գար հրապարակային քաղաքական գործունեությամբ, իրեն այդքան սպասող հասարակությանը, իրեն այդքան երկրպագող և իրեն ձայն տալու պատրաստ քաղաքացիներին առաջարկեր ելքեր, զարգացման տարբերակներ, առաջարկեր առաջընթացի պլատֆորմ:

Երբ այդ ամենը չկա, եղած գովազդային հոլովակներն արդեն դառնում են ծիծաղելի, խոսում թերևս լիարժեքության բարդույթի, մեծության մոլուցքի կամ այլ հոգեբանական անառողջ գործընթացների մասին: Թեև օրինակ չի բացառվում, որ եղածի հետ Ռոբերտ Քոչարյանն իսկապես կապ չունի: Բայց կարծես թե առկա է պարզաբանման անհրաժեշտություն: Երևի թե շատերին հետաքրքիր կլիներ ոչ միայն քաղաքացիների կարծիքը Ռոբերտ Քոչարյանի մասին, այլ Քոչարյանի կարծիքը իր վերաբերյալ գովազդային այդ նախաձեռնության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում