Այսօր, ինչպես արդեն իսկ հայտնել էինք, դոպինգ ստուգումը ձախողելու պատճառով Բուլղարիայի հավաքականի պաշտպան Յորդան Մինևը որակազրկվել էր ՖԻՖԱ-ի կողմից, սակայն որոշումը մի քանի ժամ անց չեղյալ է համարել:
Հիշեցնենք, որ Մինևը, ըստ տեղեկությունների, Մալթայի դեմ խաղից հետո դոպինգ թեստ էր հանձնել, որը դրական պատասխան էր տվել:
Այնուամենայնիվ, կարգապահական կոմիտեի նախագահ Կլաուդիո Սուլսերը բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացրել չեղարկել որոշումը:
«Պարզվեց, որ մենք բավարար ապացույցներ չունենք, որոնք կմատնանշեին հակադոպինգային ստուգումը ձախողելու փաստը»,- նշվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում:








































