Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ի՞նչ զինտեխնիկա է Ռուսաստանը վաճառելու Հայաստանին, և որքա՞ն է թանկացնելու դրա համար անհրաժեշտ վարկը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է ռազմական նոր վարկի ձեռքբերման շուրջ։ Վ. Արամյանը դեռ չի մանրամասնել, թե որքան է կազմելու այդ վարկը և ինչ պայմաններով է այն տրվելու, կամ կոնկրետ ինչ զինատեսակներ են ձեռք բերվելու: Նա հավելել է, որ քննարկումները սկսվել են այս տարի:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար այդ երկրից 200 մլն դոլարի արտահանման վարկ էր ձեռք բերել դեռևս 2015թ.: Այսինքն՝ Հայաստանը ձեռք բերված զինտեխնիկայի դիմաց պետք է վճարի այդքան գումար իր տոկոսներով: Նույնն է, թե ՌԴ-ն մեզ տոկոսով փող է տալիս, որ դրանով իր արտադրանքը գնենք ու իր ռազմարդյունաբերությունը զարգացնենք: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս հայտարարեց, թե նախատեսված զինտեխնիկայի մոտ 85 տոկոսն արդեն Հայաստանում է, թեև դրա կատարման վերջնաժամկետը դեռևս 2016թ. ամռանն էր: Իսկ Վ. Արամյանն էլ երեկ հայտարարել է, թե այդ վարկից 30 մլն դոլարը դեռ չի ծախսվել, այսինքն՝ 30 միլիոնի զենքը ՌԴ-ն դեռ չի տվել: Ուշացրել է: Եվ անցած տարվա ապրիլյան դեպքերից հետո, երբ հրապարակումներ էին լինում, որ հայ-ադրբեջանական սահմանը թերի է կահավորված կամ գրոհի ժամանակ խրամատում բավարար քանակի զինամթերք չի եղել, հասարակական-քաղաքական շրջանակներում հարցեր էին բարձրացվում, թե ինչու ՌԴ-ն այդ 200 մլն դոլար վարկի դիմաց ակնկալվող զենքի մեծ մասը մինչ այդ չի ուղարկել: Չէ որ դրա կատարման ժամկետին ընդամենը մի քանի ամիս էր մնացել:

Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Ռուսաստանից վերցրած վարկերին, ապա դրանք շատ քիչ են: Ֆինանսների նախարարության կայքի տեղեկատվության համաձայն՝ գործող 210 վարկերից ընդամենը երկուսն են այդ երկրից վերցված: Մեկը վերը նշված 200 մլն դոլարը, մյուսը նույնպես 2015թ. է վերցվել արդեն ատոմակայանի վերականգնման համար՝ 270 մլն դոլար: Եթե մի փոքր ուշադիր լինենք, ապա հասկանալի կդառնա, որ այս երկու վարկերի իրացումն էլ սերտորեն կապ ունի վարկատու երկրի հետ: Զենքը ՌԴ-ից է վերցվում, իսկ ատոմակայանը 40 տարով հանձնված է ռուսական կողմի կառավարմանը: Մեր պետությունն իր մյուս վարկերը վերցրել է հիմնականում Արժույթի միջազգային հիմնադրամից, ՎԶԵԲ-ից, Ասիական զարգացման բանկից, գերմանական KFW բանկից, Եվրոպական ներդրումային բանկից ու այլ ֆինանսական դոնոր կազմակերպություններից:

ՌԴ-ՀՀ վարկային պատմությունից հիշարժան է նաև դեռևս 2009թ. ֆինանսական ճգնաժամի պատճառով Հայաստանին աջակցելու նպատակով այդ երկրի տված 500 մլն դոլարի վարկը: Այն ուներ բավականին թանկ պայմաններ՝ ի սկզբանե 4․5 տոկոսով էր տրված, բայց այն լիբորով էր տրված ու տոկոսադրույքը յուրաքանչյուր տարի բարձրանալու միտում ուներ: Այդ պատճառով էլ 2013թ. ՀՀ իշխանությունները որոշեցին եվրոբոնդեր թողարկել և դրանով մարել ռուսական վարկը: Եվ նույն 2013թ., երբ թողարկվեցին այդ բոնդերը, դրանք ՌԴ 500 մլն դոլար վարկի հետ ունեին նույն՝ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքը: Բայց ռուսական վարկի դեպքում արդեն հաջորդ տարիներին այդ տոկոսադրույքն ավելի էր բարձրանալու, դրա համար էլ ՀՀ-ն որոշեց շատ արագ՝ ժամկետից շուտ մարել մեր ռազմավարական գործընկերոջ տրամադրած 500 մլն դոլարի ճգնաժամային աջակցության վարկը: Ընդ որում, նույն այդ տարում ՌԴ-ն 300 մլն դոլարի օգնություն տվեց Ղրղըզստանին:

Եվ այդ ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը Երևանում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ՌԴ քաղաքականությունը գործընկերներին օգնելն է, ինչի մասին էլ վկայում են թե՛ Հայաստանին տրվող 500 մլն դոլարի վարկը, և թե՛ Ղրղըզստանին տրվող 300 միլիոնի օգնությունը՝ առանց նշելու տարբերությունը, որ բարձր տոկոսով տրվող վարկն ու հենց այնպես՝ անվերադարձ տրվող գումարը նույն օգնությունը չեն: Հակառակն իր տված վարկով ՌԴ-ն նորից կարող էր ՀՀ անկախության ինչ-որ մի մասը վերցնել կամ նորից գույք պարտքի դիմաց մեզ ծանոթ ծրագիրն գործարկել, եթե ՀՀ իշխանությունները ժամանակից շուտ չմարեին: Ընդ որում, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռևս 2012թ. պնդում էր, որ այդ վարկն էլ ավելի խորացրեց 2009թ. ճգնաժամը, քանի որ նպատակային չօգտագործվեց, և սպասվելիք 3-4 տոկոս անկման փոխարեն ունեցանք 14 տոկոս:

Իսկ մնացած դեպքերում ՌԴ-ն իր նկատմամբ ՀՀ-ի ունեցած պարտքի դիմաց միշտ գույք է վերցրել՝ սահմանափակելով ռազմավարական ոլորտենում մեր երկրի անկախությունն ու հնարավորությունը: Օրինակ՝ շատ տարիներ առաջ տված 100 մլն դոլարի վարկի դիմաց, Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդ երկիրը սեփականացրեց ՀՀ մի շարք օբյեկտներ: Իսկ մի քանի տարի առաջ էլ գազի սակագնի գաղտնի թանկացման արդյունքում կուտակած 300 մլն դոլար պարտքի դիմաց վերցրեց «Հայռուսգազարդում» ՀՀ վերջին 20 տոկոս մասնաբաժինը: Եվ այլևս երբեք չենք լսել, որ ՌԴ-ն մեր երկրին վարկ տա, այն էլ ոչ թե կոնկրետ իր ռազմական տեխնիկան գնելու կամ ՀՀ-ում իր կառավարման տակ գտնվող օբյեկտները վերականգնելու համար, այլ զուտ ինչ-որ տնտեսական բարեփոխումների, ընդհանուր զարգացման համար, որոնք իր հետ կապ չունեն:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ երկու՝ 200 և 270 միլիոն դոլարանոց վարկերին, ապա դրանք ՀՀ մյուս 208 վարկերի մեջ նորից աչքի են ընկնում իրենց վատ պայմաններով: Նախ այդ վարկերը նորից մյուսների համեմատ բավականին բարձր տոկոսադրույք ունեն՝ 3 տոկոս: Համեմատության համար նշենք, որ մյուս վարկատուներից վերցրած վարկերն ունեն 0․15-1․7 տոկոս: Բացի այդ, ռուսական վարկերի արտոնյալ ժամկետներն ամենակարճն են՝ 3 և 5 տարի, վարկերի մեծ մասի դեպքում այդ ժամկետը 5 տարուց բարձր է: Կարճ է նաև մարման ժամկետը՝ 200 միլիոնի դեպքում այն 14 տարի է, իսկ 270 միլիոնի դեպքում՝ 12 տարի այն դեպքում, երբ ԱՄՀ-ի, ՎԶԵԲ-ի, Ասիական զարգացման բանկի ու մյուս կառույցներից վերցրած վարկերն ունեն 15-20-25 ու մինչև 40 տարի մարման ժամկետ:

Իսկ թե որքան կամ ինչ պայմաններով է այս անգամ ՌԴ-ն իր ռազմավարական գործընկերոջն իր արտադրած զենքը գնելու վարկ տրամադրում, դեռ հայտնի չէ: Ամեն դեպքում դժվար թե այն ավելի մատչելի պայմաններ ունենա, քան թե գործող այս երկու վարկերն են: Չի բացառվում, որ այն ավելի վատ պայմաններ ունենա: Չէ որ նա արդեն մեր հակառակորդ Ադրբեջանին մոտ 5 մլրդ դոլարի զինտեխնիկա է վաճառել, դա մեր երկրին ստիպում է համալրել մեր ռազմական հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում