ԱՄՆ-ի ոստիկանությունը և ՀԴԲ-ն Արկանզասի նահանգում ձերբակալել է մի տարեց մարդու, ով կասկածվում է գրեթե 40 տարի առաջ բանտից փախուստի դիմելու մեջ:
Ձերբակալվածը 70-ամյա Մայքլ Մորոուն է, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Կալիֆոռնիայի բանտային վարչության մամլո քարտուղար Թերի Թորնթոնին: Տեղեկացվում է, որ կասկածյալին ձերբակալել են Արկանզաս նահանգում գտնվող նրա տանը:
Սկզբում Մորոուն փորձել է ապացուցել, որ իրավապահները սխալվել են իրեն ձերբակալելով, սակայն հետագայում սկսել է համագործակցել հետաքննության հետ:
1973-ականներին Մայքլ Մորոուն իր պատիժն էր կրում հրազենի օգտագործմամբ կողոպուտ կատարելու մեղադրանքով: Նրան հինգ տարվա ազատազրկման էին դատապարտել, որից չորսը նա բանտում էր անցկացրել: 1977 թ. օգոստոսի 27-ին Մորոուն փախուստի էր դիմել Չինո քաղաքի բանտից:
Բանտարկյալի անհետանալու վերաբերյալ տեղեկությունները քիչ են:
Հատկանշական է, որ 1984 թ. ոստիկանությունը ձերբակալել էր Մորոուին սպանության կասկածանքով: Սակայն խուզարկուները չէին կարողացել փաստաթղթերով բացահայտել Կառլ Ֆրենկ Ուիլսոն անունով մարդու անձը: Իրավապահները դա բացատրում են նրանով, որ այն ժամանակ տվյալների բազան այսօրվա պես ավտոմատացված չէր:
Մայքլ Մորոուն միակ բանտարկյալն է, ում հաջողվել է ոստիկանությունից 36 տարի թաքնվել, տեղեկացնում է THV11.com-ը:
Հետաքրքիր է, որ Մայքլը երկար տարիներ բնակվել է բանտի հսկիչի հաևանությամբ, ում կարծիքով՝ ապրելու համար այդ վայրը Մորոուն պատահական չի ընտրել. այն մի մեկուսացած վայր է, որտեղ ոստիկանները հազվադեպ են լինում, իսկ քաղաքաբնակները սովորել են իրենց սեփականությունը պահպանելու համար իրենց ուժերով պայքարել:











































