Ճապոնիայում նկատվում է գիտությամբ հետաքրքրվող երիտասարդների պակաս: Դա է պատճառը, որ Ճապոնիայի կառավարությունն առաջնահերթ է համարել գիտական կրթությանն ուղղված ստեղծագործական մոտեցումները:
Կառավարության հանձնարարությամբ՝ գիտական ինստիտուտները համագործակցում են դպրոցի ուսուցիչների հետ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին խթանեն բացը լրացնելու ջանքերը:
Գիտության հանդեպ հետաքրքրության պակաս է նկատվում նաև բրիտանացի ուսանողների շարքում՝ հայտնում է The Guardian-ը:










































