ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը Լիգա 1-ի 7-րդ տուրի շրջանակներում «Վալենսիեն»-ի դեմ կայացած խաղից հետո (1:0) հայտարարել է, որ խաղացողների վնասվածքների պատճառով թիմը խնդիրներ է ունենում ոչ միայն խաղադաշտում, այլ դրա սահմաններից դուրս:
«Վնասվածքների պատճառով խնդիրներ ունենք թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Այս հանդիպումը շատ բարդ էր բոլոր տեսանկյուններից, սակայն կարևորն այն է, որ կարողացանք երեք միավոր վաստակել: Նման խաղերն ընթացիկ մրցաշրջանում դեռևս շատ կլինեն:
Մենք շատ ուժ ենք կորցրել «Մոնակո»-ի դեմ խաղում, իսկ վերականգնման համար ընդամենը մի քանի օր ունեինք, բացի այդ թիմին չկարողացավ օգնել նաև վնասվածք ստացած Տիագո Սիլվան»,- Բլանին մեջբերում է Goal.com-ը:










































