Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը, ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Iran Front Page պորտալը։
«Այդ մարդու նկատմամբ անցկացվել են բազմակի քննություններ, քննություն վարվել է նաև այլ անձանց նկատմամբ, նրանցից ոմանք կալանքի տակ են», – մեջբերել է պորտալը Իրանի դատարանի ներկայացուցչի խոսքերը։
«Երեկ նա ազատ է արձակվել գրավի դիմաց, սակայն այդպես էլ չի կատարել դրա պայմանները, և կալանքի տակ է առնվել»,- ասել է նա։
Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։
Հուսեյն Ֆերեյդունը եղել է Իրանի նախագահի հատուկ հանձնակատարը երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։








































