Բրիտանական The Guardian թերթի կայքը ֆոտոշարք է պատրաստել այն մասին, թե խորհրդային շրջանում ինչպիսին է եղել Վրաստանի Չիատուրա քաղաքի (Իմերեթի տարածաշրջան, Արևմտյան Վրաստան) ճոպանուղին, որը նախատեսված է եղել հանքափորների համար:
Ճոպանուղին ստեղծվել էր 20-րդ դարասկզբին՝ հաղթահարելու Չիատուրայի էքստրեմալ ռելիեֆը: Քաղաքն իր ծաղկման շրջանում արտադրել է աշխարհում արդյունահանվող մանգանի 60 տոկոսը:
Լուսանկարներում ցուցադրվում է նաև Լենինի և Ստալինի պատկերով խճանկար, որը տեղադրված է եղել ճոպանուղու կայարանի մուտքի մոտ:











































