Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ երջանիկ է Անգլիայում և պատրաստ է օգտակար լինել իր թիմին:
«Ես այդքան էլ չեմ սիրում խոսել իմ մասին: Իմ մասին կարող եք իմանալ` հետևելով իմ ցուցադրած խաղին: Եթ որևէ մեկին հետաքրքիր է, ապա կարող է հետևել վիճակագրությանը:
Մենք հիանալի թիմ ունենք: Ուժեղ բնավորություն ունենք և միշտ պայքարում ենք հաղթանակի համար: Երջանիկ եմ Լոնդոնում»,- նշել է կիսապաշտպանը:









































