Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում են պայքարել «Վալենսիա»-ի պաշտպան Ադիլ Ռամիի տրանսֆերի ձեռքբերման համար:
Հիշեցնենք, որ պաշտպանը հեռացվել է թիմից և աշխատավարձ չի ստանալու: Այդ մասին հայտնել էր AS-ը:
Վերջերս ֆրանսիացին քննադատել էր թիմի գլխավոր մարզիչ Միրոսլավ Ջուկիչին և խաղընկերներին:
Մարզչական շտաբը միանշանակ որոշում է կայացրել հեռացնել թիմից 20-ամյա ֆուտբոլիստին, իսկ ակումբը ղեկավարությունը Ռամիին զրկել է աշխատավարձից:







































