Դամասկոսի շրջանը, որտեղ օտարերկրյա դեսպանատներ ու ներկայացուցչություններ են տեղակայված, այսօր ականանետային հարձակման է ենթարկվել: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ականատեսը:
«Ականը պայթել է Իրաքի հյուպատոսության և ԱՄՆ դեսպանատան շենքի միջև՝ Մուհաջիրին շրջանում, մի կին է զոհվել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են մեկ զոհի և երեք վիրավորի մասին:










































