Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սուիդոն» – «Չելսի» (0:2) հանդիպման 10-րդ րոպեին հյուրերի նորեկ Մարկո վան Գինկելը ծնկի սարսափելի վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը:
Հոլանդացի կիսապաշտպանը սայթաքեց, ինչի արդյունքում լուրջ վնասվածք ստացավ ծնկի հատվածում:
Բուժզննումից հետո հայտնի դարձավ, որ 20-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել ու բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը:










































