РИА «Новости»-ի փոխանցմամբ՝ Հռոմում հանդիպել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։ Ակնկալվում էր, որ այդ դռնփակ հանդիպումը տևելու է կես ժամ, սակայն տևել է մեկ ժամից ավելի։
Բայդենն ԱՄՆ-ի անունից իրենց աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Բացի այդ, Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությանը և այդ կապակցությամբ Ժնևում ընթացող ռուս-վրացական բանակցություններին։
Հիշեցնենք, որ շվեյցարական կողմի խնդրանքով անորոշ ժամկետով հետաձգվել է հունիսի 2-ին պլանավորված՝ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը։