Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանը սպառել է իր հաղթաթղթերը Ղարաբաղի հարցում. ինչ-որ բան պիտի զոհաբերի. Ալեքսանդր Դուգին

Ռուս ազգայնական գործիչ, Եվրասիական միության գաղափարախոս, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը շարունակում է ակտիվորեն պաշտպանել Ադրբեջանի շահերը՝ մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի համատեքստում: Ս. թ. մայիսի սկզբին նա գնացել էր Բաքու, որտեղ մի շարք «ռեվերանսներ» էր արել Ադրբեջանի ղեկավարությանը՝ ասելով, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը «գլխավոր փաստարկն է» այս հարցում:

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Ալեքսանդր Դուգինը նույն գաղափարներն է առաջ քաշել՝ խոսելով «Լավրովի ծրագրի» իրագորման և Լեռնային Ղարաբաղի 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության մասին: Դուգինը շռայլորեն գովաբանել է Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, Իլհամ Ալիևին՝ նույնիսկ պնդելով, թե Ալիևը «ցուցադրեց իր ռացիոնալիզմը 2016 թ. գարնանը», այսինքն՝ Ապրիլյան պատերազմի ընթացքում: Մյուս կողմից՝ ազգայնամոլ գործիչը մեծ հույսեր է կապում «հայերի ռացիոնալիզմի» հետ: Իսկ «ռացիոնալ քայլ» ասելով՝ Դուգինը ընդամենը մի բան նկատի ունի՝ 5 շրջանների վերադարձն Ադրբեջանին:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ հոգեբանորեն դա շատ դժվար է, բայց հայկական ռացիոնալիզմը պետք է հաղթի: Հայերն իմաստուն ժողովուրդ են»,- հայտարարել է մեր զրուցակիցը:

 

– Ինչպե՞ս եք վերլուծում ներկայիս իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ռազմական գործողությունները, փոխհրաձգությունները շփման գծում շարունակվում են, և իրադրությունը գնալով սրվում է:

– Կարծում եմ, որ իրավիճակը շատ բարդ է և լարված, որովհետև, այդ թվում՝ տեղի են ունենում նաև խաղաղ բնակիչների սպանություններ: Ես կասեի՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ընդ որում ես տեսնում եմ, որ այս անգամ կան որոշակի նախադրյալներ հակամարտության էսկալացիայի համար, և ես խիստ անհանգստացած եմ: Սովորաբար ես հետևյալ կերպ եմ մեկնաբանում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, որ ստատուս-քվոն ձեռնտու է բոլորին, այդ պատճառով ցանկացած փոփոխություն կարող է միայն վատթարացնել վիճակը: Բայց հիմա իրավիճակը, ուժերի դասավորությունը, աշխարհաքաղաքականությունը, իմ կարծիքով, փոխվել է: Փոխվել է իրադրությունը տարածաշրջանում, Սիրիայում, փոխվել են հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, բայց կարծում եմ, որ այս նոր իրավիճակում ռազմական հակամարտության զարգացումը հնարավոր է, և մենք պիտի պատրաստ լինենք դրան, պիտի հասկանանք, թե ինչու է տեղի ունենում այս սրացումը:

Ուզում եմ ընդգծել, որ նմանատիպ կոնֆլիկտների պարագայում, որոնց մասնակցում են Ռուսաստանը, հայերը, ադրբեջանցիները, մուսուլմանները, պարսիկները կամ արաբները, ճիշտ և սխալ, մեղավոր ու անմեղ չկա, անիմաստ է խոսել, թե ով է առաջինը սկսել, ով է հարձակվել և ով է պաշտպանվել: Այդ խոսակցությունները միշտ էլ կլինեն և մենք երբեք չենք պարզի ճշմարտությունը, որովհետև յուրաքանչյուր կողմ իր տեսակետը կպաշտպանի: Մենք պիտի հասկանանք, թե առաջին հերթին՝ ինչով է պայմանավորված այս էսկալացիան, և երկրորդը՝ ինչպես խուսափել պատերազմից: Սրանք երկու գլխավոր հարցերն են, որոնք այսօր դրված են մեր և հատկապես Ռուսաստանի առջև, որովհետև Ռուսաստանն ակնհայտորեն պատասխանատու է այս տարածաշրջանի անվտանգության համար: Ռուսաստանը չի կարող լինել պարզապես դիտորդ, նա պետք է ակտիվորեն մասնակցի այս գործընթացին, որպեսզի թույլ չտա, որ այս հակամարտությունը վերաճի իսկական, լայնածավալ պատերազմի:

– Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո գլոբալ իրավիճակը որքանո՞վ փոխվեց հատկապես մեր տարածաշրջանի և ղարաբաղյան կոնֆլիկտի տեսանկյունից: Դա ինչ-որ ազդեցություն կարո՞ղ է ունենալ, որովհետև հանդիպումը, կարծես թե, դրական մթնոլորտում է անցել:

– Այո, դա շատ կարևոր հանդիպում էր: Իրականում այն ցույց է տալիս, որ Թրամփը տատանվում է վարքագծի երկու մոդելների միջև: Առաջին մոդելը նեոպահպանողականությունն է: Դա ինտերվենցիոնիզմն է, տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտներին միջամտելը: Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում հենց այս քաղաքականությունն էր քննադատում: Ռուսաստանի հարցը ևս նախընտրական քարոզարշավի առանցքային հարցերից է: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման ընթացքում Թրամփը ցույց է տվել, որ ինքը կարող է վերադառնալ իր այն դիրքորոշմանը, որը հիմնված է իրապաշտության վրա: Իրապաշտության էությունն այն է, որ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով և չի խառնվում մյուսների գործերին: Եվ ահա Թրամփը տատանվում է նեոպահպանողականների և ռեալիստների միջև: Պուտինի հետ հանդիպումն անցավ Թրամփի կողմից իր նախընտրական ծրագրին վերադառնալու ալիքի վրա, մի ծրագրի, որը լիովին մեզ ձեռնտու է: Թրամփը տուրք չտվեց ամերիկյան մամուլի ճնշումներին և մեղադրանքներին, նա իրեն շատ վստահ էր պահում, իսկ Պուտինը հմայիչ քաղաքական գործիչ է: Ես կասեի, որ ռազմավարական տեսանկյունից այս հանդիպումը կտրուկ ուժեղացնում է Ռուսաստանի դիրքերը, իսկ դա ազդում է նաև տարածաշրջանի վրա:

Եթե փորձենք այս ամենը պրոյեկցել Ղարաբաղի վրա, ապա կարող ենք ասել, որ այս հանդիպումից հետո էլ ավելի ակնհայտ դարձավ այն հանգամանքը, որ Եվրասիայում անվտանգության հարցն առաջին հերթին Ռուսաստանի խնդիրն է: Միացյալ Նահանգները շատ խնդիրներ ունի, և Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների ազդեցության գոտիներում համագործակցել նրա հետ, և հնարավոր է, որ Մերձավոր Արևելքում, Իրաքում, Մոսուլում կկառուցվի մեր ընդհանուր մոդելը: Բայց Եվրասիայի անվտանգությունը բացառապես Ռուսաստանի գործն է: Դա մեր շահերի ու հետաքրքրությունների գոտին է: Ինչպես մենք չենք խառնվում, օրինակ, ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև պատ կառուցելու խնդրին, նույն կերպ էլ Միացյալ Նահանգները պետք է չխառնվի այն հարցերին, թե ինչպես է Ռուսաստանը կառուցում անվտանգության իր քաղաքականությունն այդ թվում Կովկասում: Այստեղից բխում է շատ կարևոր եզրակացություն՝ Ղարաբաղում խաղաղություն հաստատելու բանալին Մոսկվայում է: Բաքվի, Երևանի, Անկարայի և Թեհրանի մոտեցումները շատ կարևոր են, քանի որ այս երկրների դիրքորոշումներն ազդում են տարածաշրջանի վրա, բայց առանցքային գործոնը Ռուսաստանն է: Դա ոչ միայն արտոնություն է Մոսկվայի համար, այլև պատասխանատվություն, որովհետև, եթե հակամարտությունը կրկին բռնկվի, Մոսկվան է պատասխան տալու: Սա մեծ պատասխանատվություն է, առավել ևս, որ հեշտ լուծում այս հարցում չկա: Ռուսաստանը պետք է շատ վճառական գործի այստեղ՝ ըստ այն ծրագրի, որը դեռևս նախնական է: Մենք մշակել ենք մեր մոդելը, թե ինչպես կարելի է կարգավորել այս կոնֆլիկտը: Չգիտեմ՝ որքանով այդ մոդելը վերջնական կլինի, բայց այն, ըստ էության, ընդունվել է, քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս ծրագիրը փաստացի ընդունվել է բոլորի կողմից, բայց դեռևս չի սկսել գործել: Ուզում եմ ասել, որ այսօր շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, և վախենամ, որ մեր վրա պատասխանատվություն կա այն առումով, որ շատ ձգձգեցինք այդ ծրագրի իրագործումը: Ես ավանդաբար պաշտպանել եմ ստատուս-քվոն, բայց հիմա վախենում եմ, որ ստատուս-քվոն դառնում է կրիտիկական, այն հնարավոր չէ երկարաձգել: Գլխավորը, իհարկե, հարցն է Մոսկվայի հետ, որովհետև ղարաբաղյան հարցը մեր հարցն է, մենք չենք կարող այն անտեսել:

– Այսինքն՝ Դուք պատասխանատվությունը ներկայիս վիճակի համար հավասարապես դնում եք և՛ ադրբեջանական, և՛ հայկակա՞ն կողմերի վրա, որովհետև ինքներդ եք ասում, որ հայերին ավելի ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանում, իսկ ադրբեջանցիներին՝ ոչ: Ամեն դեպքում կողմերը տարբեր մոտիվացիաներ ունեն, Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ մտադիր է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

– Ես հենց դրա մասին էի ուզում խոսել: Այո, դուք ճիշտ եք: Ես ուզում էի ասել, որ ստատուս-քվոն այսօր ավելի շատ ձեռնտու է Հայաստանին, քան Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում շահել է ռազմավարական շատ հարցերում: Ադրբեջանի տնտեսությունը, զինված ուժերը կտրուկ աճել են: Երկրորդը, Ալիևը չափազանց գրագետ ձևով հարաբերություններ է կառուցել Մոսկվայի հետ: Նախկինում գլխավոր փաստարկն այն է, որ Երևանը լավ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, իսկ Բաքուն՝ ոչ: Դա իր հոր քաղաքական պատգամն էր: Նա ստեղծել է մոդել, որը հավասարակշռում է այդ գործոնը: Դրա հետ մեկտեղ՝ Ադրբեջանը հիմքեր ունի ասելու, որ փոփոխությունը լինելու է Ադրբեջանի ուղղությամբ: Ավելին, այդ ստատուս-քվոն օրեցօր ավելի անընդունելի է դառնում Ադրբեջանի համար: Սա կրիտիկական վիճակ է: Այն իրականում մեծացնում է լարվածությունը: Կոպիտ ասած՝ Հայաստանը սպառել է իր հաղթաթղթերը Ղարաբաղի հարցում, որից հետո ստեղծվում է շատ բարդ իրավիճակ: Հայաստանն այս իրավիճակում պիտի ինչ-որ մի բան զոհաբերի, իսկ հայերը հոգեբանորեն պատրաստ չեն դրան, բայց միևնույն է, Հայաստանը հաստատապես ստիպված է լինելու ինչ-որ մի բան զոհաբերել, որովհետև նույնիսկ այն ստատուս-քվոն, որը լիովին շահավետ էր Հայաստանի համար, ժամանակ առ ժամանակ խնդիրներ էր առաջացնում, օրինակ, ներքին քննադատություն, դժգոհություն Մոսկվայից և այլն: Այժմ իրավիճակը կարող է ավելի սրվել, և դրանից կարող է օգտվել Հայաստանի ընդդիմությունը, որը արևմտամետ է: Մի խոսքով՝ շատ բարդ վիճակ է ստեղծվել, որովհետև հայերը հոգեբանորեն պատրաստ չեն որևէ բան զոհաբերել, բայց քաղաքական իմաստով ստիպված են լինելու դա անել:

– Ինչպե՞ս կգործի Ռուսաստանը ռազմական նոր էսկալացիայի կամ լայնածավալ նոր պատերազմի դեպքում:

– Ռուսաստանը կատեգորիկ կերպով դեմ է պատերազմին: Մեզ հարկավոր է խաղաղություն Ղարաբաղում և ընդհանրապես Հարավային Կովկասում ցանկացած գնով: Դա սկզբունքային հարց է, որովհետև դրանից է կախված Ռուսաստանի հեղինակությունը, աշխարհաքաղաքական ուժը, ուստի Ռուսաստանն աշխատելու է խաղաղարարության ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցներով: Իհարկե, Ռուսաստանի խնդիրն է թույլ չտալ, որ ռազմական կոնֆլիկտի ծավալները մեծանան, բայց ես ուզում եմ ասել, որ բարոյապես միակ տարբերակը դեպի Ադրբեջան քայլ կատարելն է: Ես շատ լավ հասկանում եմ, որ հոգեբանորեն դա շատ դժվար է, բայց հայկական ռացիոնալիզմը պետք է հաղթի: Հայերը խելացի ժողովուրդ են, շատ խելացի են:

– Ի՞նչ նկատի ունեք: Ենթադրում եմ, որ նկատի ունեք տարածքային ինչ-որ զիջումներ:

– 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու հարցը, որը համաձայնեցվել է նախագահ Պուտինի, նախագահ Սարգսյանի և նախագահ Ալիևի հանդիպման ժամանակ և այդքան ձգձգվեց, իրականում անհրաժեշտություն է, այն հասունացել է: Հակառակ դեպքում բոլոր ուժերը կարող են այսպիսի հարց բարձրացնել՝ եթե դուք չեք ուզում դա անել, այդ դեպքում հարց է ծագում այդ տարածքների օկուպացիայի մասին, երկրորդը՝ ինչո՞ւ չսկսել ադրբեջանցի փախստականների վերադարձը: Դա էլ երկրորդ թեման է: Իսկ դա կհանգեցնի մի նոր պայթյունի, այս պատմության կրկնության: Հետևաբար Հայաստանն այսօր չունի այնպիսի դիրք, որը թույլ կտար նրան, այսպես ասած, ձգձգել այս վիճակը: Ինչպես ինքներդ ասացիք՝ Հայաստանին ձեռնտու է ստատուս-քվոն: Ես համաձայն եմ դրա հետ, և Ռուսաստանն էլ համաձայն կլիներ դրան: Այնուամենայնիվ, այսօր առաջացել է որոշակի անհավասարակշիռ վիճակ: Այդ անհավասարակշռությունը օբյեկտիվորեն կապված է Ադրբեջանի դիրքերի ուժեղացման հետ: Այդ դիրքերը լեգիտիմ են՝ Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության հավասարակշռության տեսանկյունից, դա կապված է Ալիևի հաջողությունների հետ բոլոր առումներով, և դա հարկավոր է խոստովանել: Բայց խնդիրն այն է, որ հոգեբանորեն շատ դժվար է հաշտվել այդ իրավիճակի հետ: Այնուամենայնիվ, սա կենաց-մահու խնդիր է: Ռուսաստանը փորձելու է կանխել զինված հակամարտությունը: Դա չի նշանակում, որ Ռուսաստանը պաշտպանելու է կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին: Ռուսաստանն աջակցելու է միայն մի կուսակցության՝ խաղաղության կուսակցությանը Ադրբեջանում և Հայաստանում:

– Դուք ասում եք, թե Հայաստանը պետք է վերադարձնի 5 շրջանները, բայց հայկական կողմը տրամաբանական հարց է բարձրացնում՝ ինչի՞ դիմաց Հայաստանը պիտի հանձնի այդ շրջանները կամ ինչո՞ւ պիտի ընդունի Ադրբեջանի վերջնագրերը:

– Սա շատ լուրջ հարց է, սա այն հարցն է, որը տալիս են հայերը, Հայաստանի նախագահը: Ես հասկանում եմ, որ հայերը գրավել են այդ շրջանները, որ վերադարձնեն դրանք այն ժամանակ, երբ կդրվի Ղարաբաղի ճանաչման հարցը: Դա պարզ էր ի սկզբանե, բայց իրավիճակն այդպես էր թվում այն ժամանակ՝ 1990-ական թթ. սկզբին, երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը: Բայց ժամանակները փոխվել են, իրավիճակը փոխվել է հենց Իլհամ Ալիևի հաջող քաղաքականության և երկրի ներսում իր գրագետ գործողությունների շնորհիվ: Սա ամենացավոտ հարցն է հայերի համար, որովհետև հայերը փոխհատուցում են պահանջում: Եկեք օբյեկտիվորեն խոսենք՝ հայերը չեն գնահատում այն առավելությունները, որ իրենց տալիս է ստատուս-քվոն, որովհետև հայերը միշտ ավելին են ուզում: Գուցե դա նույնպես նորմալ է: Ես համաձայն եմ, այսօր դա ընդունվում է՝ որպես վերջնագիր, բայց իրականում թե՛ ադրբեջանցիներին, թե՛ Մոսկվային այդ ծրագրում (այն կարելի է կոչել «Լավրովի ծրագիր») հետաքրքրում է մի կետ՝ տնտեսական սահմանների բացումը, և դա իսկապես կարող է ելք լինել, բայց տվյալ իրավիճակում, հատկապես պատերազմի վտանգի պայմաններում բոլոր այս խոսքերը կորցնում են իրենց արժեքը:

Ուզում եմ ասել, որ շատ մեծ հույսեր եմ կապում հայերի ռացիոնալիզմի հետ: Հայերը հին, իմաստուն և հերոսական ժողովուրդ են: Կարծում եմ, որ հենց այդ ռացիոնալիզմը հիմա կհուշի հայերին…

– Ներեցեք, իսկ ադրբեջանցիները ռացիոնալիզմ ունե՞ն: Ալիևի գործողություններում ռացիոնալիզմ տեսնո՞ւմ եք: Փաստորեն հայերը ռացիոնալիզմի պակաս ունեն:

– Հայերն ունեն ռացիոնալիզմ, բայց հիմա այն ավելի շատ հայերին է պետք, քան ադրբեջանցիներին: Ադրբեջանցիները հետևում են որոշակի տրամաբանության՝ քաղաքական հաջողության տրամաբանությանը: Դա կարող է բերել որոշակի էքսցեսների: Երբ ունենում ես աճ, առաջանում է նոր հնարավորությունների զգացում, ընդ որում Իլհամ Ալիևը ցուցադրեց իր ռացիոնալիզմը 2016 թ. գարնանը. այն ժամանակ նա կանգնեցրեց իրավիճակի էսկալացիան, գոնե իր կողմից կանգնեցրեց, և դա ժամանակավորապես թուլացրեց լարվածությունը: Ուզում եմ ընդգծել, որ ադրբեջանական կողմը ևս շատ ռացիոնալ է գործում, բայց ռացիոնալիզմն այսօր ավելի շատ հայերին է պետք: Կարծում եմ, որ ներկայիս լարված վիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ պիտի դառնա խթան, որպեսզի հավաքվեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի քաղաքական վերնախավերը, ինչպես նաև Ղարաբաղի ներկայացուցիչները՝ բոլոր այս հարցերը քննարկելու նպատակով:

Հարցը, որը դուք տալիս եք, շատ սկզբունքային է՝ շրջանները՝ ինչի՞ փոխարեն: Ոչ ոք չի խոսում այն հարցի մասին, թե ինչ քայլեր է ենթադրում 5 շրջանների ապաշրջափակումը: Բոլորն ասում են՝ վերադարձրեք այդ շրջանները և վերջ: Խնդիրն այն է, որ խաղաղության այդ նախագիծը, որը կապված է 5 շրջանների վերադարձի հետ, բազմաթիվ բաղադրիչներ ունի, և ես ոչինչ չեմ լսում դրանց մասին: Ես հատուկ սկսեցի ուսումնասիրել տարբեր կայքերում, թե ինչ քայլեր է ենթադրում այդ նախագիծը: Իրականում ծրագրվում է 5 շրջանների հանձման ընթացքում առավելագույնս հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական, սոցիալական հարաբերությունները, այսինքն՝ փորձել այնպես անել, որ այդ քայլը ոչ թե շանտաժի, այլ երկու երկրների մերձեցման հարց դառնա: Իսկ մենք դրա փոխարեն նոր պատերազմ ենք սկսում: Մի խոսքով՝ ուզում եմ ասել, որ հիմա չափազանց կարևոր է դիմել ռացիոնալ ուժերին բոլոր երեք երկրներում: Այստեղ չկան արդարներ և մեղավորներ: Եթե կուզեք, մենք պիտի իրապաշտ լինենք: Սա է իմ գլխավոր միտքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում