Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Որ դեպքում են հայերը դիմում սելեկտիվ աբորտների

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում իրականացնում է միջոցառումներ, որոնց նպատակն է հանրային իրազեկման միջոցով Գեղարքունիքի մարզում պայքարել սելեկտիվ աբորտների դեմ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում «Դարույնք» երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ մարզի տարբեր համայնքներում կազմակերպվում են ինտերակտիվ ֆորում-թատրոններ:

«Գեղարեգ» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դոշտոյանը նկատում է, որ իրենց կողմից ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզի 2014 և 2015 թվականների ծնունդների թվերը ըստ համայնքների, և պարզվել է, որ մարզում նորածինների շրջանում տղա-աղջիկ հարաբերակցության տարբերությունն առավել ցայտուն է Գավառի, Սևանի և Մարտունու տարածաշրջաններում:

Ըստ ուսումնասիրությունների՝ այդ միտումն առաջին երեխայի դեպքում շատ քիչ է արտահայտված: Պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման հավանականությունը Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում, մեծանում է երկրորդ և երրորդ հղիությունների դեպքում, երբ ընտանիքում պարտադիր է դառնում տղա երեխա ունենալը: «Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառներից գլխավորը իրազեկվածության ցածր մակարդակն է», – ասում է Գրիգոր Դաշտոյանը:

Նա նաև նշում է, որ Գեղարքունիքի մարզում առկա են պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման հետևյալ նախադրյալները՝ հասարակությունը բնույթով հայրիշխանական է, և տղա երեխաներին գերադասում են աղջիկներից, տղա երեխաներին գերադասում են ընտանիքի ավագները (տատիկներ, պապիկներ), առկա տեխնոլոգիաներն ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ընտանիքները ցանկանում են, որպեսզի հետագայում իրենց խնամողներ լինեն, և համարում են, որ խնամողը հետագայում արու զավակն է լինելու, գերդաստանի ավագները ցանկանում են, որ իրենց տոհմը շարունակողներ լինեն:

Կազմակերպված ֆորում-թատրոնի շրջանակներում երիտասարդները ներկայացնում են խնդրի վերաբերյալ իրական պատմությունների հիման վրա ստեղծված իրավիճակներ, որից հետ հնարավորություն է տրվում հանդիսատեսին առաջարկելու հնարավոր ելքային լուծումներ։ Յուրաքանչյուր իրավիճակի ներկայացումից հետո կազմակերպվում է քննարկում։

59-ամյա Հայկուշ տատը կոչ է անում երիտասարդներին, որպեսզի Աստծո պարգևից երբեք չհրաժարվեն: «Եթե հնարավոր լիներ, ևս երեք աղջիկ կբերեի», – ասում է նա:

«Երեք շխշիկ աղջիկ թոռ ունեմ», – հպարտությամբ ներկաներին պատմում է իր աղջիկ թոռների առավելությունները ներկաներից մեկը։

«Աղջիկը խեր է, աղջկա բոյին մեռնեմ», – իր թոռնիկի լուսանկարներն էր հեռախոսի օգնությամբ ցուցադրում տատիկներից մեկը:
«Ես երբեք իմ հարսին չեմ ստիպել, որ ուլտրաձայնային հետազոտության գնա»,- ասաց Ձորագյուղի տատիկներից մեկը և բոլոր երիտասարդ հարսներին կոչ արեց, որ երբեք թույլ չտան ընտանիքի ավագների միջամտությունն այդ հարցին:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և ՀԵՀ հայտարարած մրցույթի շրջանակներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում