Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հայերի ջանքերով ադրբեջանցիների ցույցը Պրահայում ձախողվել է

Պրահայում ՀՀ դեսպանատան դիմաց հուլիսի 14-ին բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք դարձավ դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։

Ադրբեջանցի ցուցարարներին դիմավորեցին հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով, ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն ազատ պետություն է», Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը`«Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան» և այլն։

Ադրբեջանցիներին հատկացված մեկ ժամվա ընթացքում ադրբեջանցի ցուցարարները հնարավորություն ստացան լսել Հայ զինվորներին, հայոց բանակին, Անդրանիկ զորավարն ձոնված շատ սիրված երգեր, ինչպես նաև Արամ Խաչատրյան ու System of a Down, ինչպես ասում են` ամեն ճաշակի համար…

օrer.eu-ին մեկնաբանելով այսօրվա բողոքի ակցիան Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն ասաց. «Մեզ հասած տեղեկություններով Չեխայում բնակվող ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ Բաքվից իջեցված հրահանգով կազմակերպեցին փոքրաթիվ այս բողոքի ակցիան Չեխիայի ՀՀ դեսպանատան առջև։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ մտացածին խնդիրների առնչությամբ բողոքների անցկացումը ոչ մի հանգրվանի չի հասցնի։ Ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի նրանք իրականացնեին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների միջնորդությամբ վստահության մթնոլորտ ձևավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայկական կողմը բազմիցս դատապարտել է ադրբեջանական զինուժի` սեփական խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու գործողությունները։ Չեխիայի հայ համայնքի համակարգված գործողության շնորհիվ ըստ էության ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը տապալվեց»։

Առաջիկա օրերին էլ Ադրբեջանը շահարկելու է խաղաղ բնակիչների զոհվելու հանգամանքը, ցույցեր է պատվիրելու տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի դիվանագետական առաքելությունների առջև։ Չէ՞ որ լրատվամիջոցների համար օրեր առաջ տեղի ունեցածը թարմ պահելու համար լրատվության առիթ է պետք ստեղծել։

Շփման գոտում ադրբեջանցիների հերթական սադրիչ գործողություններին հայկական կողմի տված պատասխանից հետո ադրբեջանցի երեխայի ու նրա տատիկի ենթադրյալ զոհվելը տեղեկատվական պատերազմում նոր հարձակման առիթ դարձնելով, Ադրբեջանը կրկին փորձում է շահել միազգային կառույցների աջակցությունն ու հանրության համակրանքը։

Իրականությունն այն է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, շփման գոտում, նման իրավիճակներից խուսափելու և երկու կողմերից էլ զոհերի հավանականությունը բացառելու այս պահի միակ ելքը հրադադարի խախտման դիտորդական մեխանիզմների ներդրումն ու կիրառումն է , ինչը կտրկանապես մերժում է Ադրբեջանը։ Սա է պատճառը, որ Մինսկի խմբի համանագահաները մտագոհություն հայտնելով խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ, հիշեցնում են, որ խնդրի կարգավորման ռազմական ուղի չի կարող լինել և որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում