ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը:
«Մենք քննարկել ենք համագործակցությունն անվտանգության ոլորտում»,- ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ասել է Թրամփը համատեղ ասուլիսում, որը հեռարձակում են ամերիկյան առաջատար հեռուստաընկերությունները:
Թրամփն ընդգծել է, որ «Ֆրանսիան տիրապետում է հիանալի հնարավորությունների ահաբեկչության դեմ պայքարում»:








































