Սուդանի նախագահ Օմար Բաշիրը, որը հետախուզման մեջ է գտնվում Միջազգային քրեական դատարանի կողմից, չեղյալ է հայտարարել այցը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներկայացուցչին:
«Արձանագրությունը հաստատել է, որ Սուդանը չեղյալ է հայտարարել նախագահ Բաշիրի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջերոմ Բերնարդը:
Նրա փոխարեն, հավանաբար, ելույթ կունենա Սուդանի ԱԳ նախարարը:











































