Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Գրիշա Վիրաբյանը պատրաստվում է ԵԽ Նախարարների կոմիտեին տեղյակ պահել, որ Հայաստանը չի կատարում ՄԻԵԴ վճիռը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Գրիշա Վիրաբյանի՝ Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գրությանը և, ըստ էության, մերժել է այն:

Գրիշա Վիրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատախազության գրության մեջ ոչ մի բառ չկա Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու մասին: Ամբողջ գրությունը գործի վերաբերյալ քննիչների կատարած աշխատանքի մասին է: «Դատախազության պատասխանի մեջ բառ անգամ չկա Սերժ Սարգսյանի մասին: Հիմնական շեշտադրումը կատարված է քննիչի ուղղությամբ: Ինչպես քրեական գործում են առկա անհիմն փաստեր, նույնն էլ պատասխանում է: Բայց ես շատ պարզ գրություն էի ուղարկել՝ հենց Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ես մտածում եմ, որ դատախազությունը ոչ թե խուսափել է ուղիղ պատասխանից, այլ չի ցանկանում ուրիշի մեղքերն իր վրա վերցնել»,- ասաց Վիրաբյանը:

Վիրաբյանի խոսքով՝ իր վերաբերյալ դեպքերի զարգացման ընթացքում, գործի քննության ընթացքում դատախազի աթոռին նստած էր Աղվան Հովսեփյանը, որը հանրապետությունում տեռորի հիմնադիրներից մեկն է և հիմա քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել:

«Սա վառ ապացույց է, որ այս իշխանությունները կարող են հանկարծ պատասխանատվության ենթարկել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին: Այդպիսի բան չի լինի՝ մանավանդ հիմա, երբ ես տեսնում եմ, որ նույն խոշտանգումները տեղի են ունենում նաև «Սասնա ծռերի» նկատմամբ: Այլ հարց է, թե «Սասնա ծռերը» ճի՞շտ են վարվել, թե՞ սխալ, բայց երբ նրանց դատարանի նկուղում խոշտանգումների են ենթարկում ամբողջ հանրապետության աչքի առաջ, ապա այս իշխանություններից էլ այլ բան սպասել հնարավոր չէ:

Ես այդքան մանկամիտ չեմ, որ կարծեմ, թե այս իշխանությունները իմ գործով կարող են խելամիտ, արդարացի որոշում կայացնել: Այս համակարգը լցված է մարդկանցով, որոնք մինչև կոկորդները թաղված են արյան մեջ: Իշխանության են եկել խոշտանգումներով և մարդկանց խոշտանգելով էլ իշխանություն են պահում»,- նկատեց Վիրաբյանը:

Ինչ վերաբերում է դատախազության գրությունից հետո Վիրաբյանի հետագա քայլերին, ապա վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե գրություն ուղարկել՝ տեղեկացնելով որ Հայաստանի Հանրապետությունը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:

«Այդ գրությունը ուղարկելուց հետո ես կրկին կբողոքարկեմ դատախազության որոշումը, կանեմ օրենքով նախատեսված բոլոր գործողությունները, բայց չեմ բացառում նաև, որ դիմեմ կտրուկ գործողությունների: Այդ գրությունից հետո իմ ցանկացած գործողություն արդարացված կլինի: Ես պատրաստ եմ գնալ անգամ ինքնադատաստանի: Ես զգում եմ, որ մի բան արդեն հասունանում է»,- եզրափակեց Գրիշա Վիրաբյան:

Հիշեցնենք, որ Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը հունիսի 26-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարտավորեցնել Հատուկ քննչական ծառայությանը փոխել որոշումը և քրեական գործ հարուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Ավելի վաղ Գրիշա Վիրաբյանը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ նա, որպես Սահմանադրության և արդարադատության երաշխավոր, չի կարողանում ապահովել իր գործով արդարադատություն: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր Գրիշա Վիրաբյանի պահանջը:

Հիշեցնենք նաև, որ Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 24-ին դաժան ծեծի էր ենթարկվել, խոշտանգվել նախկինում ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանի, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Մովսիսյանի, նախկինում մարզի պետավտոտեսչության պետի պաշտոնը զբաղեցնող Ավետիք Հարությունյանի կողմից։

Հայաստանում գործի քննությունից ու դատավարությունից հետո Վիրաբյանը դիմել էր ՄԻԵԴ, որն էլ իր հերթին 2012թ. վճիռ է կայացրել և ճանաչել Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտումներ. «Մասնավորապես, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ քրեական գործի քննության ընթացքում և դատարանում տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ ինձ ենթարկելով խոշտանգումների: Մեկ այլ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները գործի քննության ընթացակարգային խախտումներ են թույլ տվել և ոչ արդյունավետ են քննություն իրականացրել: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ իմ անմեղության կանխավարկածն է խախտվել: Չի իրականացվել արդյունավետ քննություն կիրառված խոշտանգումների հիմքում առկա քաղաքական դրդապատճառները պարզելու ուղղությամբ: Եվ ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ խոշտանգման փաստի հիմքով իրականացված քննությունը եղել է անարդյունավետ: ՄԻԵԴ վճռից հետո Հայաստանում խոշտանգումների մասով նոր քրեական գործ հարուցվեց, սակայն դրա քննությունը կարճվեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում