Ստացվել է հերթական աստղային զույգի ամուսնալուծության լուրը. այս անգամ բաժանվում են Ռիչարդ Գիրն ու նրա կինը՝ Քերի Լոուելը: Հայտնի է դարձել, որ ամուսինները համատեղ են կայացրել այդ որոշումը:
Քերին և Ռիչարդն ամուսնացած են 11 տարի, իսկ դրանից առաջ յոթ տարի էլ հանդիպել են: Նրանց որդին՝ Հոմերը, 13 տարեկան է: Նրանց ընտանիքում է ապրում նաև Լոուելի դուստրը նախկին ամուսնությունից՝ Հաննան, որին Գիրը հայրություն է արել:
Ռիչարդ Գիրի հետ ամուսնանալուց առաջ դերասանուհի և մոդել Քերին երկու անգամ ամուսնացած է եղել, իսկ Գիրը 90-ականներին ամուսնացած է եղել Սինդի Քրոուֆորդի հետ:
Ամուսնալուծության պաշտոնական պատճառը չի հրապարակվում, սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պատմում են, որԳիրն ու նրա կինը տարբեր ապրելակերպ են վարում: 52-ամյա Քերին հանրային միջոցառումների սիրահար է, իսկ 64-ամյա Գիրը լռություն և հանգիստ է նախընտրում:
Լրագրողներին պատմել են նաև, որ ամուսինները վաղուց առանձին են ապրում:












































