Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով ավագ որդու և Կրեմլի միջև հավանական կապի մասին սկանդալին, նշել է, որ որդին «բարձր կատեգորիայի մարդ է», և որ ինքը «հիացած է նրա բացությամբ»:
Համապատասխան հայտարարությունը Թրամփը տարածել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Սառա Սանդերսի միջոցով՝ լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ:
«Որդիս բարձր կատեգորիայի մարդ է, և ես հիացած եմ նրա ազնվությամբ»,-մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքը Politico հանդեսը:
Հիշեցնենք, որ նախօրեին The New York Times պարբերականը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփ-կրտսերը 2016թ. հունիսին Նյու Յորքում հանդիպել է ռուսական իշխանությունների հետ կապ ունեցող իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ:









































