Բրյուսելում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին թվիթերյան իր միկրոբոլոգի միջոցով տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ավարտվել է #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը։ Մանրամասները քիչ անց MFA.am-ում
— Tigran Balayan (@tbalayan) 11 июля 2017 г.









































