Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմ հրավիրել «Պորտու»-ի պաշտպան Էլյակիմ Մանգալային:
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էր Մանգալային իր թիմում տեսնել դեռ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում, բայց կողմերը չկարողացան համաձայնության գալ:
«Պորտու»-ն ցանկանում է իր ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց ստանալ 40 մլն ֆունտ, մինչդեռ լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 20 մլն:







































