Աշխարհի ամենաարագավազ մարդը պատրաստ է հայտնել իր նվաճման գաղտնիքը աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստին:
Ուսեյն Բոլտի կարծիքով` Գարեթ Բեյլը դեռևս պետք է հասունանա թե´ պրոֆեսիոնալ, թե´ ֆիզիկական պատրաստվածության առումով: Վազորդի կարծիքով` «Ռեալ»-ի նորեկն աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստներից է, սակայն նա կարող է ավելի հզորանալ:
«Կարծում եմ` Բեյլն ամենաարագավազ ֆուտբոլիստն է աշխարհում: Սակայն եթե նա ցանկանա, կարող եմ օգնել նրան ավելի բարձր ցուցանիշներ գրանցել այդ առումով:
Օգնել եմ Ռոնալդուին, մենք նրա հետ աշխատել ենք մարզումների ժամանակ: Տեսեք, թե ինչերի է հասել Քրիշտիանուն: Հարգում եմ Մադրիդի «Ռեալ»-ը և եթե թիմին կամ Բեյլին պետք լինի իմ օգնությունը, պատրաստ եմ արձագանքել»,- Goal. com-ը մեջբերում է Ուսեյն Բոլտի խոսքերը:









































