Հարավային Դակոտայում գետից հանել են ավտոմեքենա, որտեղ եղել են մարդկային աճյուններ: Դրանք կարող են լինել 1971թ. անհետ կորած երկու 17-ամյա աղջիկների աճյունները, գրում է NBC News-ը:
Ինչպես պարզել են իշխանությունները, խոսքը Studebaker Lark ավտոմեքենայի մասին է, որով Շերիլ Միլլերն ու Փեմ Ջեքսոնը գնացել էին երեկույթի ու այդ ժամանակից ի վեր նրանց մասին ոչինչ հայտնի չէր:
Իշխանությունները չեն բացառում, որ նրանց կարող էին սպանել, կամ նրանք դարձել են ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ:
Մեքենան հաջողվել է հայտնաբերել երաշտի շնորհիվ, որի հետևանքով գետի ջուրը պակասել էր:









































