Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

ՊԵԿ-ը չգիտի՝ ինչն է չափագրելու «Ռադիո Հայ»-ում. Անդրիաս Ղուկասյան

Այսօրվանից «Ռադիո Հայ» ՍՊԸ-ն գործադուլ է հայտարարում մինչև սույն թվականի հոկտեմբերի 4-ը՝ ի նշան բողոքի: Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ սկսած ժամը 12-ից, մեկ ժամով կդադարեցվի «Ռադիո Հայ» ռադիոկայանի հեռարձակումը, իսկ մյուս ժամերին կիրականացվի ավտոմատացված եղանակով:

Բանն այն է, որ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն որոշում է կայացրել արտահերթ ստուգումներ անցկացնելու հեռարձակող ԶԼՄ-ների շրջանակներում։ Այդ կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 23-ին ՊԵԿ նախագահը հանձնարարագիր է ստորագրել, որի համաձայն՝ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում և ևս մեկ ռադիոընկերությունում իրականացվելու են արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների), այդ թվում՝ միջին, չափագրումներ։ Ընդ որում՝ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում այդ չափագրումները պետք է ներառեն 01.01.2009 թվականից սկսված ժամանակահատվածը։

«Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցին, թե Հայաստանի օրենսդրությունը նախատեսո՞ւմ է, որ հարկային մարմինները կարող են ուսումնասիրություններ անցկացնել հարկատուների մոտ և կատարել չափագրումներ արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների), այդ թվում՝ միջին, չափագրման վերաբերյալ, նշեց, որ ստուգումը առնվազն երկու ռադիոկայանի նկատմամբ է իրականացվել՝ «Ռադիո Հայ»-ի և FM 107-ի:

«Մեր կարծիքով՝ դա չի համապատասխանում օրենքի տառին: Քանի որ այդ հանձնարարագրում կոնկրետ նշված չէր ռադիոկայանի գործունեությանը վերաբերող առարկան և նրա չափագրման եղանակը, ռադիոկայանի տնօրինությունը օրենքով սահմանված կարգով արգելել է ուսումնասիրության իրականացումը՝ ՊԵԿ-ի աշխատակիցներին առաջարկելով կոնկրետացնել, թե ինչն են ուզում չափագրել: Ակնհայտ է, որ ռադիոկայանը չունի օգտակար հանածոներ, չունի ապրանքի արտադրություն: Օրենքն էլ իր հերթին պահանջում է, որ հստակ սահմանված լինեն ստուգվող առարկան, վայրը, ժամանակը և մնացած անհրաժեշտ բնութագրող գործոնները, ինչը հրամանագրում բացակայում էր, և ինչի պատճառով էլ «Ռադիո Հայ»-ի տնօրինությունը որոշեց, որ գործունեությունը օրինական չէ, և համապատասխան քայլ կատարեց, քանի որ ՊԵԿ-ը չգիտի՝ ինչն է չափագրելու»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ հարկային տեսչությունը նմանատիպ հանձնարարագիր է ուղարկել նաև Անահիտ Թարխանյանի մեկ այլ ձեռնարկության՝ «ԱՅ ճարտարապետներ» ՍՊԸ-ին:

«Սա հիմք տվեց համարելու, որ սրանք քաղաքական հիմք ունեցող գործողություններ են, և որոշեցինք գործադուլով հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Հարցին՝ այս ճնշումը պայմանավորում եք վերջին տարիների Ձեր քաղաքական գործունեությա՞մբ, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ այլ բան դժվար է պատկերացնել:

Նա նշեց, որ իրենք դիմադրելու են օրենքի շրջանակում և օրենքով սահմանված կարգով:

«Հավելեմ, որ ՊԵԿ-ի ցանկում 2013-2014թթ. ստուգվող կազմակերպությունների ցանկում «Ռադիո Հայ»-ը և «ԱՅ Ճարտարապետներ» ՍՊԸ-ն ընդգրկված չեն, և սա ՊԵԿ-ի կողմից արտահերթ ստուգումներ անցկացնելու փորձ է: Բնականաբար, սա լուրջ հիմք է տալիս ենթադրելու, որ ՊԵԿ-ը ոչ թե մտահոգված է հարկային տվյալներ ճշտելու հարցով, այլ փորձում է հարկային օրենսդրությունը օգտագործել քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում