Մեծ Բրիտանիայում հայտնի խոհարար Հեսթոն Բլյումենթալը գուրմաններին ճաշակելու համար ներկայացրել է յուրօրինակ պաղպաղակ՝ այն ունի մանանեխի համ: Այս ամիս նոր արտադրանքը կհայտնվի Մեծ Բրիտանիայի խանութներում:
Տեղական հանրախանութների ցանցի հովանավորությամբ ստեղծված պաղպաղակում կա շաքարավազ, իսկ համ տվող սովորական հավելանյութերն ունեն մանանեխի համ: Սուպերմարկետների ղեկավարության կարծիքով՝ սա, անշուշտ, համարձակ քայլ է, սակայն՝ նաև արդարացված, քանի որ Մառախլապատ Ալբիոնի բնակիչները մեծ հետաքրքրություն ունեն անսովոր ուտեստների նկատմամբ:
Բլյումենթալը նախկինում էլ աչքի է ընկել անսովոր ուտեստներ պատրաստելով: Նա 2005 թ. ստեղծել էր պաղպաղակ՝ խոզապուխտի և ձվածեղի համով:







































