Wednesday, 10 06 2026
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Երևանը հասկացավ, որ Մաքսային միությունում Հայաստանի համար ոչինչ չկա. Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

 – Պարոն Գրիգորյան, նախագահ Սերժ Սարգսյանը, Սոչիում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում, հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն էր իրական ուղերձը, և ո՞վ էր ելույթի հասցեատերը:

 – Առաջին հարցը, որին կցանկանայի անդրադառնալ՝ բացի Հայաստանից, ՀԱՊԿ-ում հինգ անդամ երկրներ կան՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, որոնք ինչպե՞ս կարող են ՀԱՊԿ-ում ինչ-որ բանաձևեր ընդունել, ապա այլ ֆորմատներում նույն հարցերի կապակցությամբ հակասող դիրքորոշում հայտնել: Օրինակ` ՀԱՊԿ-ի շրջանակում խոսվել է ղարաբաղյան հակամարտությունից, ընդունվել է հայտարարություն այն մասին, որ կոնֆլիկտը լուծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետո ՀԱՊԿ-ի առանձին անդամ պետություններ ինչ-որ ուրիշ ֆորմատներում խոսում են տարածքային ամբողջականության մասին: Ես այդպես եմ հասկանում Սերժ Սարգսյանի հարցադրումը, և իսկապես՝ եթե մենք գործընկեր ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում այդ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ, ապա այդ երկրները մյուս բոլոր հարթակներում պետք է նույն դիրքորոշումն ունենան, ինչ մենք: Բայց այդ դեպքում ես հարց ունեմ՝ եթե դժգոհություն կա, ինչո՞ւ Հայաստանը փոխեց իր արտաքին քաղաքականության վեկտորը և շարժվեց Մաքսային միության, Եվրասիական միության, Եվրասիական տնտեսական համագործակցության ուղղությամբ: Այդ միություններում հենց այս հինգ երկրներն են ներգրավված, ում հարց է ուղղում Սերժ Սարգսյանը: Ուստի այդ դեպքում ինչո՞ւ եք գնում նրանց հետ նոր ֆորմատով համագործակցության: Այդ հարցին ես հարցով եմ պատասխանում. եթե ներկայիս իշխանություններն արտահայտում են շատ բնական զարմանք, դժգոհություն այս հարցերի կապակցությամբ, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք կտրուկ փոխեցինք մեր արտաքին քաղաքական վեկտորը և գնացինք դեպի Մաքսային միություն ու Եվրասիական միություն:

 Երկրորդ դիտարկումս ևս շատ կարևոր է: Պետք է հստակ ասել, թե այդ հինգ երկրներից որոնց մասին է խոսքը: Ղազախստանի անունն է շոշափվում, որը իբրև թե դեմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Բայց ես կարող եմ համոզված նշել, որ Ղազախստանի պաշտոնական դիրքորոշումը պատրաստ է աջակցել ՄՄ անդամ դառնալու ճանապարհին, ղարաբաղյան հարցում ևս այն շատ կոնստրուկտիվ և էֆեկտիվ է: Նրանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափ են ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ղազախստանն ավել ոչ մի պրոբլեմատիկ հարց չի դնում ղարաբաղյան հակամարտության հարցում: Սակայն հիշեք, որ տարածքային ամբողջականության մասին վերջերս խոսել էր Բելառուսը: Բելառուսն ասել էր, թե քանի որ Ադրբեջանը իրենց ռազմական գործընկերն է, իրենք Ղարաբաղի հարցում հետևյալ դիրքորոշումն ունեն: Ես առաջարկում եմ ցանկացած դեպքում բացել փակագծերը, քանի որ, իրոք, մեր գործընկերները, որոնք մեր նկատմամբ ազնիվ են, արդար վերաբերմունք ունեն` կարող են նեղանալ: Ես կարծում եմ, որ այն արշավը, որը վերջերս ընթանում է Ղազախստանի դեմ, իսկապես, շատ անարդար է, քանի որ այդ երկիրը Ղարաբաղի հարցում ունի շատ կոնստրուկտիվ դիրքորոշում: Ես հիմա չեմ խոսում այդ երկրի վերլուծաբանների դիրքորոշման մասին, այլ պաշտոնական: Ուստի այս մանրուքները շատ կարևոր են, խորհուրդ եմ տալիս իշխանություններին պարզ նշել, թե ում իրենք նկատի ունեն:

 Երրորդը, որ ես նկատեցի, այն է, որ վերջերս իշխանությունները շատ հաճախ ոչ լիարժեք տեղեկություն են ունենում տարբեր երկրների պաշտոնական դիրքորոշումների վերաբերյալ՝ ոչ միայն ղարաբաղյան հարցի շուրջ: Իշխանությունները պետք է ավելի ուշադիր լինեն, որովհետև տեղեկատվական պատերազմների ժամանակ տարբեր տեղեկություններ են տարածվում, դա էլ անվտանգության լրջագույն խնդիր է: Մինչև ինչ-որ հարցում կոշտ դիրքորոշում ցուցաբերելը տվյալ երկրի նկատմամբ, մենք պարտավոր ենք ճշտել այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը:

 – Միգուցե այս ուղերձն ուղղված էր նաև հայաստանյան հանրությանը, որը Մաքսային միությանը միանալու որոշումը տեսավ Հայաստանի անվտանգության գործոնի մեջ: Սերժ Սարգսյանը չէ՞ր ակնարկում արդյոք, որ ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը Հայաստանին չի ապահովագրում անվտանգության խնդրից, և որ անվտանգությունը սպառնալիքի տակ է:

 – Ոչ, նման բան չեմ տեսնում: Հայաստանի շրջադարձային որոշումից անցել է 20 օր, կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ այդ ուղղությունը շատ սխալ է և վտանգներ է պարունակում: Ես համաձայն չեմ այն փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, որոնք ասում են, որ այդ քայլն արվել է անվտանգության գործոնից ելնելով: Իրականում տեղի է ունեցել հակառակը՝ մենք այդ քայլով թուլացրել ենք մեր անվտանգությունը: 

 Եթե դու քո անվտանգության փաթեթը տալիս ես մեկ երկրի, ապա պարզ է, որ քո անվտանգությունը թուլանում է, քանի որ այլ խաղացողների դերն, ինչպիսին ԵՄ-ն է, Հայաստանի խնդիրների լուծման հարցում փոքրանում է, քանի որ Ռուսաստանը միայնակ կարող է որոշել (հնարավոր պատերազմի դեպքում) և՛ հաղթողին, և՛ պարտվողին: Այսինքն, Հայաստանը զրկվել է մանևրելու հնարավորությունից: Այն մարդիկ, ովքեր խոսում են անվտանգությունից հաշվի չեն առնում, որ երբ դու տալիս ես քո անվտանգության փաթեթը մեկի ձեռքը, դու դառնում ես խոցելի: Այսինքն ստացվեց այնպես, որ մենք «գցել ենք» Եվրոպային, և դա կունենա լուրջ հետևանքներ, քանի որ վերջին տարիներին մենք Եվրոպայի հետ ֆանտաստիկ լավ համագործակցում էինք, ակտիվ էինք աշխատում, բայց «գցելով» Եվրոպային, մենք ամեն ինչ հանգեցրեցինք նրան, որ Եվրոպայում հակահայկական տրամադրություններն ուժեղանան՝ միևնույն ժամանակ ուժեղանալով պրոադրբեջանական լոբբինգի դիրքերը: Մենք ուղղակի ականատես կլինենք, թե ինչպես մի շարք եվրոպական երկրներ կկոշտացնեն իրենց դիրքորոշումը, օրինակ՝ ղարաբաղյան հարցի շուրջ: Եթե այսօր եվրոպական երկրների դիրքորոշումը բավական բարենպաստ է մեզ համար, քանի որ մենք մեծ ծրագրի մասնակից էինք՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի (բոլորը ասում էին, որ Ղարաբաղի հարցում գլխավորը Մինսկի խումբն է), ապա հավաստիացնում եմ, որ այդ քայլից հետո մենք Եվրոպայում նույն խնդիրների առաջ կկանգնենք, որը ունեինք նույն Հավաքական անվտանգության պայմանագրում, որի մասին ասաց Սերժ Սարգսյանը: Ինչ եմ ուզում ասել, որ այդ քայլի մեկնաբանությունը հենց հակառակ արդյունքն է տալիս:

 – Ձեր կարծիքով՝ այս 20 օրում իշխանություններն ինչ-որ բա՞ն հասկացան ու գուցե էլի սկսեն հավասարակշռե՞լ:

 – Ես կարծում եմ, որ իշխանությունները հասկացան, որ ոչ մի բան չկա Մաքսային միության մեջ, պարզապես ներկայումս չգործող միություն է: Համոզված եմ, որ այս ինտեգրացիոն դաշտում ոչ մի հետաքրքիր բան չկա Հայաստանի համար, իսկ սեպտեմբերի 3-ի որոշումն էմոցիոնալ էր, ուստի չեմ բացառում, որ ՀՀ իշխանությունները եվրոպական ուղղության ճանապարհին վերադառնան, պարզապես տեմպը կորցրած է, վստահությունը կորցրած է: Շատ դժվար կլինի ամեն ինչ հետ բերել:

 – Շտեֆան Ֆյուլեն ևս խոսել էր վստահության բացակայության մասին: Այս փուլում ի՞նչ կարող է անել Հայաստանը վստահության վերականգնման ուղղությամբ:

 – Քայլն արված է, թող իշխանությունները, Եվրոպան, հայաստանյան հասարակությունը մարսեն այդ քայլը, նոր կխոսենք հետդարձի մասին: Համարում եմ, որ անպայման Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ կարող է տալ Մաքսային միության այդ ամբողջ փաթեթը, այն պետք է սպառվի, նոր կսկսենք խոսել նրա մասին՝ ինչպես վերադառնալ եվրոպական ուղու վրա: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում