«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը զգուշացրել է երկրպագուներին, որ թիմը դեռ կարող է պարտություններ կրել:
Կիրակնօրյա դերբիի պարտությունից հետո, Մոյեսը խոստովանել է, որ ցնցված է արդյունքից: Սակայն շոտլանդացի մասնագետի կարծիքով` «կարմիր սատանաներ»-ի համար վատ օրերը դեռ չեն ավարտվել:
«Երբեք չեմ կարծել, թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հեշտ կլինի մարզել: Պարտություններ դեռ կարող են լինել, քանի որ մենք անցումային փուլում ենք: Ընդունել եմ թիմը հիանալի մարզչից: Ինձ պարզապես ժամանակ է հարկավոր»,- ասել է մասնագետը:







































