Իրանի մայրաքաղաք Թեհրանում արդեն 4 մարդ է հիվանդացել խոլերայով՝ ասել է երկրի առողջապահության և բժշկական կրթության փոխնախարար Ալի Աքբար Սայարին՝ փոխանցում է Fars գործակալությունը:
Խոլերան տարածվել է Իրանի 10 նահանգներում՝ ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ ողջ երկրում արդեն վարակվել է 174 մարդ: Նա նշել է, որ վարակն արագորեն տարածվում է:
Դեռևս սեպտեմբերի 22-ին իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թեհրանում մեկ մարդ է վարակվել:
Նախարարության ՝ Հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցիչը նշել է, որ այդ հիվանդությունը կրողները երկիր են եկել Աֆղանստանից և Պակիստանից:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ անցած տարի Իրանում գրանցվել է խոլերայով հիվանդացության շուրջ 15 դեպք:










































