Լեոնարդո դի Կապրիոյի ու Մարտին Սկորսեզեի մասնակցությամբ 5-րդ համատեղ ֆիլմը՝ «Ուոլ-սթրիթի գայլը», պետք է վարձույթ դուրս գա այս տարվա նոյեմբերի 15-ին:
The Hollywood Reporter-ը, սակայն, հայտնել է, որ դա կարող է տեղի չունենալ, քանի որ Սկորսեզեն չի հասցնում մոնտաժել 180 րոպեանոց ֆիլմը: Նման խրոնոմետրաժը չի գոհացնում Paramount-ին: Եթե ֆիլմը լույս տեսնի հաջորդ տարի, ապա այն չի հասցնի առաջադրվել «Օսկարի»:
Ներկայումս «Ուոլ-սթրիթի գայլը» տևում է 3 ժամ, և Paramount-ն առաջարկել է կրճատել այն: Ֆիլմի պրոդյուսերներն ու ռեիսորը հույս ունեն ֆիլմը մոնտաժել մինչև Սուրբ Ծնունդ:











































