Friday, 12 06 2026
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա

Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը չեմպիոնական էր. Լևոն Ջուլֆալակյան. Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

«Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը չեմպիոնական էր: Ռուսաստանը միշտ ձգտում է վերցնել մեդալների առյուծի բաժինը: Այդ գոտեմարտն իրականում մերն էր: Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում ավելի լարված էր: Նա հոգեբանական խնդիրներ չունի, բայց եզրափակիչում լարվածությունը մեծ է: Նա մեր ձայները չլսեց, որ միավոր է պետք:

Ռոման Ամոյանի համար պետք է բոլորս ուրախանանք: Ռայաֆել Մարտինետիի նման վարվելակերպից հետո շատ մարզիկներ կարող են ուղղակի հեռանալ սպորտից: Ռոմանն իր լավագույն մարզավիճակում չէր, բայց լուրջ հաղթանակներ տարավ և մոտ էր եզրափակիչին:

Մրցավարության հետ կապված լուրջ փոփոխություններ կային: Բացի այդ, կանոնակարգն է փոխվել: Բոլոր մասնագետներն էին վրդովված, ՖԻԼԱ-ի նախկին նախագահը հեռացվեց աշխատանքից, իսկ հիմա ամեն ինչ նորմալ է, հաղթում է ուժեղը, պատահականություններ գրեթե չեն լինում: Հղկման տեղ կա, բայց դա հնարավոր է անել:

Ըմբշամարտի նախկին ֆեդերացիան սեփականաշնորհված էր Ադրբեջանի կողմից, բայց հիմա սեփականաշնորհումից դուրս է եկել:

Արծաթե մեդալը բողոքարկելու քաղաքավարի ձև կա: Մենք դիմելու ենք ըմբշամարտի ֆեդերացիա` այդ մրցավարին պատժելու խնդրանքով: Երևույթը տհաճ է: Մասնագետները հիասթափվում են նման գոտեմարտերից հետո:

Առաջիկայում Եվրոպայի գավաթի խաղարկությունն է: Մենք ցանկանում ենք երիտասարդներին հանարավորություն տալ, իսկ մեծահասակների հավաքականը կնախապատրաստվի Հայաստանի առաջնությանը:

Ինչ վերաբերում է Դավիթ Սաֆարյանին, ապա նա դեռ Եվրոպայի առաջնությունում ապացուցեց, որ ինքը լավագույնն է այդ քաշային կարգում: Նրա գոտեմարտերը ցույց տվեցին, որ պայքարում էր մինչև վերջին վայրկյանը և հավատում էր, որ պետք է հաղթի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում