Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ուղղված չէ որևէ պետության դեմ. «Եթե նայեք համատեղ իրականացվող ծրագրերը, կհասկանաք՝ Ռուսաստանի հետ մենք այդպիսի ծրագրեր չենք իրականացնում, փոխլրացման սկզբունք է։ Այո՛, Ռուսաստանը ցանկանում է գերիշխել, բայց մենք էլ ունենք մեր շահերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ եթե Հայաստանը չհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը կարող է համարձակվել գնալու մեծ պատերազմի. «Հեղինակություն ունեցող կազմակերպություն է։ Կարող է զենքով մեզ չպաշտպանի, բայց քաղաքական հայտարարությամբ կպաշտպանի։ ՆԱՏՕ-ի լինելը զսպիչ մեխանիզմ է և՛ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, և՛ նաև Ադրբեջանի համար»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: