Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանի կորուստների երկակի աքցանը

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հուլիսի 7-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկ անկախության կարևորության և այդ հարցում Հայաստանին ներդրումներով օժանդակելու Եվրամիության պատրաստակամության մասին, խոսելով արևային էներգիայի օգտագործման վերաբերյալ: Սվիտալսկին նշել է, որ արևային էներգիան, իհարկե, ներկայումս ունի շատ փոքր տեսակարար կշիռ Հայաստանի էներգետիկայում, սակայն ժամանակի ընթացքում այն կավելանա: Առաջին հայացքից պարզ այդ ձևակերպումն իր ենթատեքստում ունի բավականին խորքային տենդենցների արտացոլում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական իմաստով: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի էներգետիկ համակարգում, և ընդհանրապես նաև աշխարհում, այսպես ասած նավթագազային ռեսուրսի վրա հենված էներգետիկայի կշիռը գերակա է անհամեմատ և առաջիկա տարիներին, անկասկած, կմնա այդպիսին:

Իհարկե, աշխարհում, զարգացած աշխարհում, այդ տեսակարար կշիռը փոխվում է անհամեմատ ավելի դինամիկ և ավելի ծավալուն ընթացքում, քան Հայաստանում: Հայաստանում, իհարկե, կան խնդիրներ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական, կա լուրջ շահերի բախում Ռուսաստանի էներգետիկ հսկաների հետ և ընդհանրապես ռուսական շահի, իսկ Հայաստանի իշխանությունն էլ առաջնորդվում է սեփական շահով և չունի այդ բախման մեջ պետական շահը պաշտպանելու կամք և կարողություն: Այդուհանդերձ, առկա իրողությունների պայմաններում, Եվրամիության դեսպանն իր թվում է պարզ, ապաքաղաքական խոսքում արտացոլում է համաշխարհային միտումներն ու զարգացումների անկասելի ընթացքը:

Դրանք չափվում են գուցե տասնամյակներով, սակայն այդ տասնամյակներն առաջին հայացքից են թվում հեռու: Կարճ տարածության վրա թվում է, թե Արևմուտքը, Եվրամիությունը Հայաստանում տանուլ են տալիս մրցակցությունը Ռուսաստանին: Դա իրականում՝ Հայաստանի շահի տեսանկյունից, լոկ աշխարհաքաղաքական բևեռների պարզ մրցակցություն չէ, այլ Հայաստանի զարգացման վեկտորների մրցակցություն, Հայաստանի արդիականացման և հետադիմական կայսրության կցորդի վերածման մրցակցություն, մրցակցություն Հայաստանի պետականության ներուժի լիարժեք գեներացման և հայկական պետականությունն ընդամենը ռուսական շահի գործիքի վերածման միջև: Բայց Սվիտալսկին ցույց է տալիս երկար տարածությունը, խոսելով այն մասին, որ ապագայում էապես փոխվելու է այլընտրանքային էներգետիկայի տեսակարար կշիռը, հետևաբար նաև լայն, քաղաքական իմաստով ազդեցությունը:  Ու քանի որ դա համաշխարհային տենդենց է, անխուսափելիորեն իր ազդեցությունն ունենալու է նաև Հայաստանի վրա, որովհետև մինչ այդ նաև Ռուսաստանի վրա է ազդելու: Այսինքն՝ Հայաստանի արդիականացման վեկտորն անխուսափելի է, ինչպես երկրագնդի պտույտը:

Պարզապես հարցն այն է, թե մինչ այդ ինչպիսի կորուստներ կունենա Հայաստանը, եթե արդիականացման խնդիրը քաղաքական կամքի դաշտ բերելու փոխարեն ինչ-ինչ պատճառներով թողնում է «ինքնահոսի» դաշտում: Ընդ որում, այդ պայմաններում Հայաստանի կորուստների «աղբյուրները» կլինեն երկուսը՝ կորուստներ անմիջապես Հայաստանի հնարավորությունների տեսքով, ժամանակի և տարածության մեջ բաց թողած, և կորուստներ, որոնք կլինեն անուղղակի, այն կորուստների հետևանքով, որ կունենա Ռուսաստանը: Ընդ որում, Հայաստանն այժմ արդեն գտնվում է այդ կորուստների «երկակի» աքցանի մեջ գտնվելու ռեժիմում: Մի կողմից բաց են թողնվում անմիջական հնարավորությունները, որ տնտեսա-քաղաքական զարգացման առումով Հայաստանին ներկայացնում է Արևմուտքը, մյուս կողմից Հայաստանը կրում է նաև Ռուսաստանի տնտեսության անկման հետևանքը:

Այսինքն՝ մենք թե՛ եղածն ենք կորցնում, թե՛ կորցնում ենք ունենալու հնարավորությունը: Դա գործնականում աննախադեպ իրավիճակ է, բայց ամբողջ պարադոքսն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում իշխանության գիտակցված «ընտրությամբ», այն դեպքում, երբ անգամ բնությունն է տվել Հայաստանին բավական լայն ընտրության հնարավորություն և ինչի մասին ակնարկում է անգամ Եվրամիության դեսպանը՝ Հայաստանի իշխանության պահվածքը գործնականում որակելով պարզապես հակաբնական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում