Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ իր օգնական Զինեդին Զիդանը բարձր է գնահատում «արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Իսկոյի խաղային որակները:
«Հիանալի է, որ «Ռեալ»-ի կազմում անցկացրած առաջին իսկ խաղերից հետո Իսկոյին համեմատում են Զիդանի հետ: Նրանք իսկապես նմանություն ունեն` խաղաոճով, խաղադաշտը տեսնելու ունակությամբ և բնավորությամբ:
Այդ մասին հարցրել եմ Զիդանի կարծիքը, և Զինեդինն ասաց, որ շուտով Իսկոն կարող է նույնքան լավ խաղ ցուցադրել, որքան ինքը` իր լավագույն տարիներին»,- Reuters-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք` 21-ամյա կիսապաշտպանը «Մալագա»-ից «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականի հունիսին: Իսկոն 4գոլ է խփել Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ռեալ»-ի կազմում անցկացրած մեկնարկային 5 հանդիպումներում:









































