Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Պատիվը նաև պահանջ է

Ինչպես էլ գնահատելու լինենք Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոն, դրա առանձին սուբյեկտներին, հասարակական և պետական շահից նրանց օգտակար գործողության գործակիցը, տարբեր խնդիրների նկատմամբ նրանց դիրքորոշումների և մոտեցումների արդարացիությունն ու հիմնավորվածությունը՝ այդուհանդերձ կան փաստեր, որոնք կարծես թե անհերքելի են, անքննելի են, գոնե առայժմ, գոնե մինչև հիմա, գոնե սկսած 2008 թվականից, որը կարելի է համարել Հայաստանի ներքաղաքական և ներհասարակական իրողությունների, նոր հոգեբանության մեկնակետ:

Այդ անշրջելի, անքննելի փաստերից մեկն ու առավել շոշափելին այն է, որ ներքաղաքական կյանքում այժմ կա միայն մի ընդդիմություն՝ Հայ Ազգային Կոնգրես: Ընդդիմադիրները շատ են, բայց Ընդդիմությունը, գոնե առայժմ, մեկն է, քանի որ ընդդիմությունը զուտ կարգավիճակ կամ հոգեվիճակ չէ, մտածողություն կամ կեցվածք չէ, այլ համակարգ: Այդ առումով որպես ընդդիմադիր համակարգ՝ Հայ ազգային կոնգրեսը միակն է:

Բայց այդ կարգավիճակը որքան էլ Կոնգրեսի հանդեպ հարգանք ու պատիվ է ներշնչում, այդքան էլ առաջացնում է հանրային պահանջներ թե՛ Կոնգրեսի համախոհների և համակիրների, թե՛ մնացյալ ընդդիմադիր տրամադրվածություն և կեցվածք ունեցող քաղաքացիների կամ հանրային խմբերի կողմից: Այդ պատիվն ու պահանջը միանգամայն բնական, պատճառ-հետևանքային կապակցվածություն ունեցող երևույթ են՝ պատիվը պահանջ է, իսկ պահանջը՝ տվյալ ներքաղաքական իրավիճակում, ըստ էության՝ պատիվ:

Ու տվյալ պարագայում ունենալով Հայ ազգային կոնգրեսին քննադատելու բազմաթիվ առիթներ և պատճառներ, այդուհանդերձ այս դեպքում մեր նպատակը դա չենք համարում: Խնդիրն այն է, որ այդ քննադատությունն ամենևին ինքնանպատակ չէ, որ պետք է լինի: Քննադատությունը պետք է լինի կոնկրետ խնդիրների և իրողությունների կապակցությամբ, իսկ այդ առումով ակնհայտ է, որ անցնող տարիների խնդիրները Հայ ազգային կոնգրեսը կարողացավ այդ խնդիրները հաղթահարել առանց համակարգային կորուստների, այսինքն՝ առանց ընդդիմության կորստի: Եվ այդ առումով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը հենց վկայեց իր, այսպես ասած, կազմով և կազմակերպվածությամբ, որ Կոնգրեսը համակարգով կարողացավ դիմագրավել Հայաստանի համար համակարգային դարձած ներկուսակցական խմորումների և գզվռտոցների երևույթին: Այլ կերպ ասած՝ դրսևորվեց ընդդիմություն համակարգի կենսունակությունը: Բայց, միևնույն ժամանակ, դա նշանակում է նաև, որ այդ կենսունակությունը Կոնգրեսի հանդեպ որքան հարգանքի հիմքերը կամ նախադրյալներն է ավելացնում, նույնքան էլ ավելացնում է հանրային պահանջների շարժառիթները: Սակայն հենց դրանց հանդեպ ադեկվատությունն է, որ պետք է «Ընդդիմություն» համակարգը տարբերի «իշխանություն» համակարգից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում