Քաղաքացիական ազատության պաշտպանության ամերիկյան միությունը զեկույց է պատրաստել, որում ներկայացնում է ՀԴԲ-ի կողմից ԱՄՆ քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման բազմաթիվ փաստեր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Իրավապաշտպանները նշում են, որ ՀԴԲ-ն, տիրապետելով ժամանակակից տեխնոլոգիաների, սպառնում է ամերիկացիների ազատությանը: Տվյալներ հավաքելու ծրագրի չափազանց գաղտնիությունը խանգարում է ԱՄՆ Սահմանադրությամբ նախատեսված՝ բյուրոյի գործունեության վերահսկողության մեխանիզմներին:
Զեկույցում վկայություններ կան նաև այն մասին, որ տվյալներ հավաքելու ոլորտում ՀԴԲ-ի աճող լիազորությունները խոչընդոտում են ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերին: Օրինակ՝ չնայած կասկածելի մարդկանց լրտեսելուն, բյուրոյի աշխատակիցներին չհաջողվեց կանխել Բոստոնի ահաբեկչությունը:







































