Չինաստանի կենտրոնական Հունան նահանգի Նինսյան շրջանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել ու անհետացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Տեղատարափ անձրևները տարածաշրջանին պատուհասել են հունիսի 22-ից, ինչը հանգեցրել է վերջին 60 տարվա ընթացքում խոշորագույն բնական աղետին։
Աղետի գոտում 815 հազար բնակիչ կամ տեղի բնակչության 56 տոկոսը նյութական վնասներ է կրել։
Ճապոնիայի հարավարևմտյան Ֆուկուոկա և Օիտա պրեֆեկտուրաներում հեղեղումները 6 մարդու կյանք են խլել, 19 բնակիչներ կապի դուրս չեն գալիս։ Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։
Տարերքի հարվածի գոտուց տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։ Որոշ վայրերում ջրի բարձրությունը հասնում է շենքերի առաջին հարկերին։ Ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարում են ինքնապաշտպանության ուժերի, ոստիկանության և հրշեջ ծառայության 7500 աշխատակիցներ։








































