Ֆիլիպ Կիրկորովը, ով վերջերս նկարահանվել է կատակ-տեսահոլովակում, որտեղ պատասխանում է իր արվեստի վերաբերյալ համացանցի օգտատերերի քննադատությանը, որոշել է հանդիսատեսի սրտերը գրավել ինքն իրեն ծաղրելով: Twitter-ի իր միկրոբլոգում երգիչը գրել է, որ իր Троллинг տեսահոլովակը մեծ թվով դիտումներ է հավաքել, և խոստացել է նմանատիպ ևս մեկ տեսահոլովակ նկարահանել:
«2 օրվա ընթացքում Троллинг-ի 1 միլիոն դիտում է եղել: Եթե 2 շաբաթվա ընթացքում հավաքի 3 միլիոն, երկրորդը կնկարահանեմ»,- գրել է Կիրկորովը:
Երկրպագուները հույս են հայտնել, որ դիտումների անհրաժեշտ քանակությունը շուտով կհավաքվի, և մոտ ապագայում փոփ-արքան մեզ կրկին կստիպի ժպտալ:










































