Իսպանիայի առաջնության 6-րդ տուրը, որ մեկնարկեց այսօր, սկսվեց երկու հանդիպումներով:
«Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալ Սոսյեդադ»-ին: Նախորդ տարվա հայտնություն-թիմը չկարողացավ ոչինչ ցուցադրել «Կամպ Նոու»-ում` ընդունելով 4 գոլ սեփական դարպասը:
Մյուս խաղում «Լևանտե»-ն ընդունել էր «Վալյադոլիդ»-ին: Այս խաղում թիմերը համառ պայքար մղեցին` մեկական գնդակ փոխանակելով:
«Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ»` 4:1
1:0 Նեյմար (5’), 2:0 Մեսսի (8′), 3:0 Բուսկետս (23′), 3:1 Դե լա Բելյա (64′), 4:1 Բարտրա (77′)
«Լևանտե» – «Վալյադոլիդ»` 1:1
1:0 Դիավարա (36′), 1:1 Խավի Գերա (42′)







































