Սիլվա Հակոբյանը, իրեն շրջապատողներին որպես երգչուհի կամ ապագա երգչուհի ծանոթ է դեռևս 2 տարեկանից: Սիլվայի մեջ տաղանդը բացահայտել է հայրիկի ընկերը, ով մասնագիտությամբ երաժիշտ է: Արդեն 4 տարեկանից երգչուհին երգել է տարբեր բեմերում` առաջին քայլերը սկսելով ծննդավայր Վայքից:
ArmStar.am-ը զրուցել է Սիլվայի հետ անցած ճանապարհի, ապագայի պլանների, դրսի ու տեղական շոու բիզնեսի տարբերությունների մասին. Նախևառաջ Սիլվայի կարծիքով այստեղ` Հայաստանում, արտիստների համար մեծ չեն աճելու և ստեղծագործելու հնարավորությունները. «Արտասահմանյան և հայաստանյան շոու բիզնեսի տարբերություններից մեկը հնարավորությունն է, եթե մենք էլ նրանց չափ հնարավորություններ ունենայինք, հիմա ավելի մեծ բեմերից հանդես կգայինք և մեր ճանաչվածությունն էլ ավելի մեծ կլիներ, ինչպես, որ նրանց դեպքում է»:
Ի դեպ ArmStar.am-ին հետաքրքրել է նաև, թե եթե մի օր Սիլվան կանգնի ընտրության առաջ` ընտանիք, թե կարիերա, ո՞րը կընտրի: Սիլվան չի պատասխանել ավանդական դարձած` «եթե ինձ նման ընտրության առաջ կանգնեցնեն, ես այդ մարդու հետ չեմ շփվի» պատասխանով, այլ, ինչպես միշտ, փայլել է իր համեստությամբ ու ողջախոհությամբ. «Ես միանշանակ կընտրեմ ընտանիքս: Ինձ համար դա ամենից կարևոր ու թանկ բանն է աշխարհում»:
ArmStar.am-ը փորձել է նաև «մտնել» Սիլվայի սրտի խորքերը` հարցնելով, արդյոք հայտնի է այն երջանիկ մարդը, ով կլինի Սիլվա Հակոբյանի կողքին. «Ո’չ, իմ սիրտը զբաղված չէ, չի էլ եղել: Ես սպասում են իմ միակին, ում էլ կնվիրեմ ամբողջ կյանքս, սերս ու հոգիս: Ինձ համար ժամանակն անսխալական է, իսկ այս կյանքում ամեն ինչ լինում է իր ժամանակին»,- պատասխանել է երգչուհի Սիլվա Հակոբյանը` անկեղծ, պարզ, շփվող, ինչպես որ բեմում, այնպես էլ կյանքում հեզ մի անձնավորություն…
Մանրամասները՝ ArmStar.am-ում











































