Մոդելներ Ալեսանդրա Ամբրոսիոն և Քենդիս Սվեյնփոլը «երկարաձգում են» ամառը Լազուրե ափին: Վերջերս Սեն Թրոփում տեղի է ունեցել Victoria’s Secret-ի նոր գովազդային տեսահոլովակի նկարահանումը՝ մոդելների մասնակցությամբ:
Աղջիկները տեսախցիկների առջև ցուցադրել են հայտնի ապրանքանիշի նոր հավաքածուն և իրենց կատարյալ կազմվածքները: Իհարկե, լողազգեստով գեղեցկուհիներին չէին կարող չնկատել պապարացիները:
Թարմ լուսանկարների շնորհիվ պարզ է դառնում, որ ֆոտոշարքի ժամանակ շիկահերը և սևահերը շրջել են զբոսանավով, պառկել լողափին՝ ջերմ արևի տակ:
Այս մասին հաղորդում է Spletnik.ru կայքը:










































