Sunday, 21 06 2026
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ

Նախարարությունը համաձայնեցնում է Հրաչյա Հարությունյանի փոխանցման օրը

Ռուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի Հայաստան փոխանցումը կկատարվի առաջիկա օրերին: Ներկայումս օրվա հետ կապված պայմանավորվածություններ են գնում:

«Արդարադատության նախարարությունը ներկայում միջոցներ է ձեռնարկում ՌԴ իրավասու մարմինների հետ դատապարտյալ Հրաչյա Հարությունյանի փոխանցման օրը համաձայնեցնելու ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին արդարադատության նախարարությունից:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանին փոխանցելուց հետո նրա պահման պայմաններին, վայրին և հարցին, թե նա արդյոք հետագայում հնարավորություն կունենա՞ պայմանական վաղակետ ազատ արձակվել, ապա այդ հարցերը դեռ հստակ չեն և փոխանցումից հետո նոր պարզ կլինեն:

Հրաչյա Հարությունյանի հարազատները ևս սպասողական վիճակում են: Նրանք էլ գիտեն այն, ինչ իրենց փոխանցվել է նախարարությունից: «Սպասում ենք, ասել են՝ առաջիկա օրերին, ոչ ավելի, քան մի շաբաթ: Տեսնենք»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ում ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով այն բանի համար, որ 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով մահացել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում