ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Վաշինգտոնը ծրագրում է պատժամիջոցներ սահմանել բոլոր պետությունների դեմ, որոնք բիզնես են վարում Հյուսիսային Կորեայի հետ։ Այս մասին հայտնում է Time-ը։
«Որպեսզի փոխենք ռազմական էսկալացիայի տանող Հյուսիսային Կորեայի ուղին, մենք պետք է ավելին անենք։ Մենք չենք սահմանափակվի միայն Հյուսիսային Կորեայով, մենք կդիտարկենք ցանկացած երկիր, որը կորոշի բիզնես վարել այդ վտարանդի ռեժիմի հետ»,-ասել է նա։
Հեյլին ընդգծել է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցներրի պահպանման մեծ հանձնարարությունն ընկնում է Չինաստանի վրա, որին բաժին է հասնում Հյուսիսային Կորեայի առևտրի 90 տոկոսը։
«Կան երկրներ, որոնք թույլ են տալիս Հյուսիսային Կորեային խախտել ՄԱԿ ԱԽ բանաձևերը։ Այդ երկրները կցանկանան շարունակել առևտուրը նաև ԱՄՆ-ի հետ։ Նման բան չի լինի»,-ասել է Հեյլին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ում արտահերթ հանդիպում էր գումարվել՝ կապված հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի արձակման հետ։











































