Փարիզում ընթանում է Նորաձևության շաբաթը, որի ընթացքում Chanel-ը կներկայացնի իր նոր հավաքածուն:
Բոլորի հայացքները կֆիքսվեն ֆրանսիական հանրահայտ նորաձևության տան դիզայներ Կառլ Լագերֆելդի վրա, մինչդեռ Chanel-ի համասեփականատեր հանդիսացող երկու միլիարդատեր եղբայրները՝ Ալեն (64 տարեկան) ու Ժերար (61 տարեկան) Վերթհայմերներն, ինչպես միշտ, աննկատ կմնան:
Նրանք նորաձևության տունը ղեկավարում են արդեն ավելի քան 3 տասնամյակ, յուրաքանչյուրն ունի 9.7 մլրդ դոլարի կարողություն:







































