Tuesday, 21 05 2024
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար

«Շանգրիլա»-ում «տարված» փողը «գտնելու» հույսով գյուղի էլեկտրիկը դաժանաբար սպանել է համագյուղացուն

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Թորգոմյանի գործի դատական քննությունը:

30-ամյա Հովհաննես Թորգոմյանն ամուսնացած է, աշխատել է «ՀԷՑ» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղի «Մասիս» էլեկտրական ցանցում՝ որպես հսկիչ-էլեկտրիկ, բնակվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում:

Նրան մեղադրանք էր առաջադրված շահադիտական դրդումներով՝ ավազակությամբ զուգորդված սպանության համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Թորգոմյանը Նորամարգ գյուղի  բնակիչ Վալերի Մուսայելյանին կյանքից զրկելու դիտավորությամբ՝  նրանից գույք հափշտակելու նպատակով, 2015 թվականի դեկտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 4-ից մինչև 4-ն անց 30-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք է գործել Մուսայելյանի տուն: Տանտիրոջը սպանելու դիտավորությամբ Թորգոմյանը սկսել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին ու պահանջել է գումար տալ իրեն:

Մուսայելյանը դիմադրել է, ասել է, թե գումար չունի: Թորգոմյանը, ըստ մեղադրանքի, դանակի 13 հարված է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, նրան գցել է հատակին: Այնուհետև սկսել է տանը գումար փնտրել, սակայն չի գտել:

Դրանից հետո տեսնելով, որ Մուսայելյանը ցանկանում է հատակից վեր կենալ, Թորգոմյանը վառարանի կողքից վերցրել է վառելափայտի կտոր ու սկսել է դրանով հարվածել տուժողի գլխին:

Դանակով հասցրած հարվածների արդյունքում, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Մուսայելյանին պատճառվել են կրծքավանդակի աջ կեսի բազմաթիվ թափանցող և չթափանցող, դեմքի աջ կեսի, աջ ուսային հոդի շրջանի, աջ բազկի, աջ նախաբազկի միջանցիկ և ձախ դաստակի առաջին մատի ծակած-կտրած վնասվածքներ, իսկ ձեռքերով, ոտքերով և փայտով հարվածներ հասցնելու արդյունքում պատճառվել են գանգուղեղային բաց, բութ, կրծքավանդակի փակ, բութ վնասվածքներ, արյունազեղումներ ուղեղահյուսվածքում, հեղուկ արյուն՝ կողմնային փորոքներում, գանգի թաղի և հիմի ոսկրերի, կողոսկրերի կոտրվածքներ, կրծքավանդակի աջ կեսի, դեմքի աջ կեսի, աջ ուսային հոդի, աջ բազկի, աջ նախաբազկի, ձախ ծղիկոսկրի կոտրվածքներ, գլխի սալջարդ վերքեր, ճակատային շրջանի, դեմքի, կրծքավանդակի, ձախ դաստակի արյունազեղումներ, դեմքի ձախ կեսի, ճակատային շրջանի, աջ ուսային հոդի շրջանի, ձախ արմնկային հոդի շրջանի և պոչուկի շրջանի քերծվածքներ:

Հ. Թորգոմյանը, ըստ մեղադրանքի, սպանել է Վ. Մուսայելյանին և համոզվելով, որ վերջինս անշարժացել է, հեռացել է նրա տանից: Դատարանը հաստատված է գնահատել, որ Հովհաննես Թորգոմյանը, 2012 թվականից աշխատելով որպես Նորամարգ գյուղի հսկիչ-էլեկտրիկ, բնակիչներից յուրաքանչյուր ամսվա վերջին հավաքագրել է օգտագործված էլեկտրաէներգիայի գումարները:

2015 թվականի դեկտեմբերին Թորգոմյանը բնակիչներից հավաքել է 170-200 հազար դրամ, որը պետք է 2015թվականի դեկտեմբերի 30-ին վճարեր նրանց անուններով, սակայն չի վճարել:

Ըստ դատական ակտի՝ Թորգոմյանը 2015թվականի դեկտեմբերի 27-ի երեկոյան պատահական տաքսիով միայնակ գնացել է Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Շանգրիլա» խաղատուն, որտեղ տանուլ է տվել բնակիչներից հավաքած 170-200 հազար դրամ գումարը և ձեռնունայն վերադարձել է տուն:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան, Թորգոմյանը Նորամարգի բնակիչներից հավաքագրել է ևս 250 հազար դրամ և նույն օրվա երեկոյան պատահական տաքսիով նորից գնացել է նույն խաղատուն, դարձյալ ամբողջ գումարը տանուլ է տվել և անփող վերադարձել է տուն:

Դեկտեմբերի 29-ին Հ. Թորգոմյանը գյուղի բնակիչներից հավաքագրել է ևս 350 հազար  դրամ, կրկին գնացել է նույն խաղատուն, տանուլ է տվել ամբողջ գումարը, խաղատան սպասարկող մեքենայով մեկնել է Երևան, այնտեղից էլ  պատահական տաքսիով 2015թվականի դեկտեմբերի 30-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում գնացել է տուն:

15-20 րոպե տան բակում միայնակ նստել ու մտածել է, թե ինչպես է առավոտյան վճարելու բնակիչներից հավաքագրած և խաղատանը տանուլ տված 950 հազար դրամը, հետո դուրս է եկել փողոց, ոտքով շրջել է գյուղի փողոցներում:

Ժամը 4-ի սահմաններում անցնելով նույն գյուղի բնակիչ Վալերի Մուսայելյանի տան դիմացով, Թորգոմյանը որոշել է վերջինիս տանից գումար հափշտակել` տեղյակ լինելով, որ Վ.Մուսայելյանը բնակվում է միայնակ, տարեց մարդ է, նրա տուն մուտք գործելն ավելի հեշտ կլինի, իսկ նրա կողմից նկատվելու դեպքում էլ հեշտ կլինի փախչելը:

Համոզվելով, որ փողոցում մարդ չկա՝ Թորգոմյանը մոտեցել է Մուսայելյանի ցանկապատին, մտել է բակ, հրել է մուտքի դուռը, որը չի բացվել: Թորգոմյանն ավելի ուժեղ է հրել դռան երկու փեղկերը, որոնք բացվել և աղմուկով դիպել են պատին:

Թորգոմյանը ներս է մտել, հեռախոսով լուսավորել ու հասկացել է, որ միջանցքում է: Հրել է հյուրասենյակի դուռը, որը չի բացվել: Թորգոմյանը նկատել է, որ փականի մեջ բանալի կա, պտտել է բանալին, դուռը չի բացվել: Նա կանգնած է եղել դեմքով դեպի դուռը, երբ դռան ձախ փեղկը բացվել է: Թորգոմյանը նկատել է, որ իր առաջ կանգնած է տանտերը: Վերջինս առաջացել է դեպի Թորգոմյանը, ով ձեռքով հրել է տանտիրոջը: Մուսայելյանը հետ-հետ է գնացել:

Թորգոմյանը մտել է հյուրասենյակ, բայց տանտերը մի ձեռքով բռնել է նրա վերնազգեստից, մյուս ձեռքով փորձել է հրել երիտասարդին:

Վերջինս ձախ բռունցքով հարվածել է Մուսայելյանի դեմքին ու գումար է պահանջել: Մուսայելյանն ասել է, թե փող չունի: Թորգոմյանը պնդել է, թե նա սուտ է ասում, քանի որ թոշակ ու նպաստ է ստանում, եկամուտ ունի հողամասից, ծախսերն էլ շատ քիչ են:

Թորգոմյանը շարունակել է բռունցքով հարվածել տարեց մարդու դեմքին: Մուսայելյանը սայթաքել, ընկել է ու քաշելով Թորգոմյանի հագուստից՝ նրան էլ իր հետ գցել է հատակին:

Թորգոմյանը ձեռքը գցել է սեղանի անկյունային հատվածին՝ փորձելով վեր կենալ: Այդ ժամանակ ձեռքը դիպել է սեղանին դրված դանակին: Նա դանակը վերցրել ու մթության մեջ դանակի շուրջ 13 հարված է հասցրել Մուսայելյանի մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում Մուսայելյանը թույլ ձայնով կանչել է՝ Գեղամ, որից հետո թուլացել ու ընկել է հատակին:

Հարվածներ հասցնելու ընթացքում դանակի շեղբը պոկվել է բռնակից: Թորգոմյանը վնասված դանակը գետնին է գցել, ընկած Մուսայելյանի գլխին ու կողերին հարվածներ է հասցրել ոտքերով՝ ցանկանալով սպանել նրան ու տանը հանգիստ գումար փնտրել: Տեսնելով, որ Մուսայելյանն անշարժացել է, Թորգոմյանը նրան թողել է ընկած, ինքը մտել է ննջասենյակ, վառել է լույսը ու սկսել է գումար փնտրել:

Նա ամեն բան տակնուվրա է արել, բայց ոչ մի արժեքավոր բան չի գտել: Գնացել է հյուրասենյակ: Նկատել է, որ Մուսայելյանը շարժվում է, ուզում է վեր կենալ:

Թորգոմյանը վառարանի կողքին դրված 40-50 սմ երկարությամբ վառելափայտը վերցրել ու դրանով մի քանի անգամ հարվածել է Մուսայելյանի գլխի գագաթային շրջանին: Մուսայելյանն անշարժացել է:

Թորգոմյանը գումար է փնտրել նաև հյուրասենյակում, բայց դարձյալ ոչ մի արժեքավոր բան չի գտել: Նա անջատել է ննջասենյակի լույսը, փակել է դռները, համոզվել է, որ փողոցում մարդ չկա, ու հեռացել է:

Վազելով գնացել է իրենց տուն՝ ճանապարհին դեն նետելով վառելափայտի կտորը, որով հարվածել էր տուժողի գլխին:

Ժամը 5-ի սահմաններում Թորգոմյանը տուն է հասել, վառել է լույսը ու տեսել է, որ հագի տաբատը, բաճկոնը, սվիտերն ու կոշիկներն արյունոտ են: Նա տանից վերցրել է սպասք լվանալու հեղուկը, բակում գտնվող լվացարանի ջրով մաքրել է արյան հետքերը, մտել է տուն: Հյուրասենյակում հանդիպել է մորը: Նրա հարցին, թե որտե՞ղ էր, Թորգոմյանը պատասխանել է՝ կարևորն էն է, որ տուն եմ եկել: Նա գնացել է ննջասենյակ ու պառկել է քնելու:

Դեկտեմբերի 30-ի առավոտյան Թորգոմյանը զանգել է մորաքրոջ որդուն, ասել է, որ բնակիչներից հավաքագրած մոտ 1 միլիոն դրամը խաղատանը տանուլ է տվել, պարտքով գումար է խնդրել: Այդ մասին Թորգոմյանը հայտնել է նաև մորը:

Նույն օրը Սայաթ-Նովա գյուղի բնակիչ Պ.-ն Թորգոմյանի ընտանիքի անդամների ներկայությամբ երեք ամիս ժամկետով պարտքով մեկ միլիոն դրամ է տվել, նա այդ գումարից 943 հազար դրամը գյուղի բնակիչների անուններով մուծել է որպես սպառած էլեկտրաէներգիայի վճարներ:

Հաջորդ օրերին Թորգոմյանը եղել է գյուղում, գրի է առել էլեկտրական հաշվիչների ցուցմունքները, իսկ 2016 թվականի հունվարի 4-ին կնոջ հետ մեկնել է քենու գյուղ: Նորամարգ է վերադարձել հունվարի  8-ին և նույն օրը Մասիս քաղաքում գտնվելու ժամանակ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից:

Դատարանում Հովհաննես Թորգոմյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ նախաքննական խոստովանական ցուցմունքների վերաբերյալ ասել է, թե իրեն բերման չեն ենթարկել, ինքը կամավոր է ներկայացել ոստիկանության բաժին, որտեղ ոտնահարվել են իր իրավունքները: Ինքը պաշտպան է ցանկացել, չեն հրավիրել, ասել են՝ ուշ է, առավոտյան կհրավիրեն, չեն թույլատրել, որ ինքը զանգահարի: Որպես կասկածյալ ցուցմունքը գրել է քննիչի ասելով՝ ձեռագիրն իրենն է, իսկ մտքերը քննիչինն են: Ինքը Վալերի Մուսայելյանի տուն չի մտել: Իրեն բռնել են՝ հիմք ընդունելով, որ պարտքեր է ունեցել, խաղատնից էլ ճշտել են իր տանուլ տված գումարների չափը: Տուժողի տանը իր մատնահետքերը չեն եղել, ուրեմն՝ ինքն այնտեղ չի եղել…

Որպես կասկածյալ՝ Թորգոմյանը ցուցմունք է տվել պաշտպանի մասնակցությամբ ու մանրամասն նկարագրել է իր հանցավոր  գործողությունները…

Դատարանը հաստատված է գնահատել Հովհաննես Թորգոմյանի մեղքը ավազակությամբ զուգորդված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Հովհաննես Թորգոմյանը դատապարտվել է 15 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 8-ից:

Հովհաննես Թորգոմյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 855 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում