Թուրքիայից ԱՄՆ թռչող ինքնաթիռների սրահներում հուլիսի 5-ից այլևս չի գործի խոշոր էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
ԱՄՆ իշխանությունների կողմից 2017 թվականի մարտից սահմանված արգելքը հուլիսի 5-ին Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից Նյու Յորք թռիչք իրականացնող չվերթով չեղյալ է համարվել:
Ուղևորները մեծ ոգևորությամբ են ընդունել Թուրքիայից ԱՄՆ քաղաքներ ուղիղ չվերթներով խոշոր էլեկտրոնային սարքեր տեղափոխելու արգելքի վերացումը։








































